Սուսաննա Պողոսյան
Սուսաննա Պողոսյանը ծնվել է Երևանում, և փոքր տարիքից տեղափոխվել է Մոսկվա։ 2022 թվականին գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիան (ՌԱՆՀիԳՍ)՝ «Թվային գովազդ և հասարակայնության հետ կապեր պետական ծառայություն» մասնագիտությամբ։
Համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է Երևան և սկսել մասնագիտական գործունեությունը միջոցառումների կազմակերպման (իվենթ-մենեջմենթ) ոլորտում։ Սովորել է գրաֆիկ-դիզայն և առցանց աշխատել շինարարական ընկերության մարքեթինգային բաժնում։ Ավելի ուշ փորձ է ձեռք բերել զբոսաշրջության ոլորտում։
«իԳործ» ծրագրի շրջանակում աշխատում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում։