Նարինե Սիրականյան
Ողջույն, ես Նարինե Սիրականյանն եմ Վրաստանից:
Ծնվել, ապրել և հիմնականում աշխատել եմ այնտեղ: Մանկավարժական գիտությունների թեկնածու եմ՝ մանկավարժության տեսության և պատմության մասնագիտությամբ:
Ունեմ մանկավարժական ոլորտում աշխատանքի մեծ փորձ՝ դպրոցում (որպես մաթեմատիկայի ուսուցիչ), ուսուցիչների վերապատրաստման կենտրոնում (որպես վերապատրաստող մասնագետ), բուհում (որպես որակի ապահովման վարչության ղեկավար): Մասնագիտական և հասարակական ոլորտներում մասնակցել եմ տարբեր ծրագրերի:
Ունեմ մի շարք ուսումնասիրություններ Հայաստանի և Վրաստանի կրթական համակարգերոի տարբեր հարցերի վերաբերյալ, որոնք զետեղված են տասնյակից ավելի հոդվածներում:
Որպես «իԳործ» ծրագրի մասնագետ՝ աշխատում եմ ՀՀ կրթության տեսչական մարմնում, որտեղ ներդնում եմ իմ գիտելիքներն ու հմտությունները ոլորտին օգտակար լինելու համար: