Շանթ Ապու Շամ
Ես Շանթն եմ Բուրջ Համուդից, Լիբանան։
Բեյրութի Հայկազյան համալսարանում ստացել եմ քաղաքագիտության բակալավրի աստիճան, Կոստա Ռիկայի ՄԱԿ-ի խաղաղության համալսարանի միջազգային իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության մագիստրոսի աստիճան։
Աշխատել եմ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամում և հասարակական կազմակերպություններում, իմ նախընտրությունը եղել է տնտեսական և սոցիալական իրավունքների ոլորտը:
Որպես «իԳործ» մասնագետ աշխատում եմ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, որն ունի անկախ գործունեության բարձրագույն “A” աստիճան։ Աշխատում եմ միջազգային կապերի վարչությունում՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության մասնագետ։