ՏԱԹԵՎԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Բարև ձեզ, ես Տաթևիկ Գևորգյանն եմ՝ մասնագիտությամբ իրավաբան Գերմանիայից:
Ավելի քան տասը տարի Գերմանիայի Բավարիա նահանգում բնակվելով՝ ես ուսում եմ ստացել Ռեգենսբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և այնուհետև առաջին պետական իրավաբանական քննությունից (1. Staatsexamen) երկու տարի անց ստացել եմ դատավորի որակավորում՝ անցնելով քաղաքացիական, քրեական ու վարչական դատարաններով:
Այդ ընթացքում աշխատել եմ հռչակավոր Audi ընկերությունում՝ որպես իրավաբան-խորհրդատու, ինչպես նաև Գերմանիայի առևտրական պալատի ներկայացուցչությունում (Chamber of Commerce)՝ Մադրիդում:
Ուսումս ավարտել եմ երկրորդ պետական իրավաբանական քննությունով (2. Staatsexamen): Առաջին աշխատանքային փորձս ձեռք եմ բերել Բավարիայի Վերին Պֆալց վարչական կառավարությունում՝ որպես եվրոպական ու գերմանական միգրացիայի մասնագետ:
Այժմ «իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) Միգրացիոն ծառայությունում (Migration Service):
Նորություններ ԵՎ հայտարարություններ

«իԳործ» ծրագրի մասնագետները Հանրային հեռուստաընկերության եթերում
13 Մարտի 2021
ՀՀ պետական համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի հայտադիմումների ընդունումը շարունակվում է:
Ամբողջ նյութը