Հերմինե Հարությունյան
Բոլորին ջերմ ողջույններ։ Իմ անունն է Հերմինե Հարությունյան, ես Ռուսաստանի Չիտա քաղաքից եմ։
Հայրենադարձվել եմ 23 տարի արտերկրում ապրելուց հետո։ Մասնագիտությամբ լրագրող եմ, նաև ունեմ գրականության մագիստրոսի աստիճան, երկու դիպլոմներն էլ ստացել եմ Տրանսբայկալյան պետական համալսարանում։
Մոտ 10 տարի աշխատում եմ մեդիա ոլորտում․ եղել եմ թերթերի և ամսագրերի խմբագիր, աշխատել եմ կրթական կառույցի մամուլի քարտուղար և լրագրության և հասարակայնության հետ կապերի ամբիոնի ավագ դասախոս։
Բացի դրանից՝ 6 տարուց ավելի աշխատել եմ Չիտայի հայ համայնքում՝ որպես կազմակերպության ղեկավարի տեղակալ։ Ունեմ տարբերի մակարդակների և թեմաների միջոցառումների կազմակերպման մեծ փորձ։
Որպես «իԳործ» ծրագրի մասնագետ աշխատում եմ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մեդիա բաժնում։