Մեղրիկ Այիթյան
Ողջույն։ Ես Մեղրիկ Այիթյանն եմ՝ «իԳործ» ծրագրի մասնագետ Ավստրիայից։
Ես թվայնացման մասնագետ եմ՝ քաղաքականության մեջ տվյալների վերլուծության փորձով։
Զալցբուրգի համալսարանում ստացել եմ քաղաքագիտության և քաղաքականության ոլորտում տվյալների վերլուծության աստիճան և ներկայումս Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ստանում եմ վիճակագրության և տվյալների գիտության միկրոմագիստրոսի աստիճան։
Ուսմանս ընթացքում որպես համահեղինակ հրավիրվել եմ աշխատելու Կարինտիայի միջազգային ամառային համալսարանում։ Այնտեղ ես հավաքագրել և վերլուծել եմ տեղեկություններ փախստականների մասին և կառավարությանն եմ ներկայացրել եմ իրենց վարքագծային օրինաչափությունները։
Ավարտելուց հետո աշխատել եմ Զալցբուրգի կիրառական գիտությունների համալսարանում, որտեղ պատասխանատու էի գլոբալ զբոսաշրջիկների վարքագծային տվյալների հավաքագրման, ինժեներական մշակման և համակարգման համար զբոսաշրջության ոլորտի տվյալներն ավելի կենտրոնացված դարձնելու համար:
2020 թվականին պատիվ ունեցա հրավիրվել «իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատելու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում։ Այժմ աշխատում եմ «Հայաստանի համար տվյալների և հարկային կեղծիքների հայտնաբերման համակարգ» նախագծի վրա։
Բացի տվյալներից և տեխնոլոգիաներից` ես խորացված եմ լեզուների մեջ և սահուն տիրապետում եմ 6 լեզուների։