Մեղրիկ Այիթյան
Համայնքային կյանքը մշտապես եղել է իմ ամենօրյա կյանքի հետաքրքիր մասնիկը: Երկար տարիներ գործունեություն եմ ծավալել Սիրիայի հայ համայնքում, խմբագրել եմ «Կորոյն» շաբաթաթերթն ու ընտրվել Ուրֆայի հայ համայնքի վարչության անդամ:
2017 թվականին հայերին համախմբելու նպատակով մի քանի հայ ուսանողների միասնական ջանքերով հիմնել են Զալցբուրգի և նրա շրջակայքի հայ համայնքը, որտեղ զբաղեցրել եմ փոխնախագահի պաշտոնը: Զալցբուրգի հայ համայնքի առաջնորդների դպրոցի տնօրենն եմ եղել և դասավանդել եմ:
Վիեննայի տարբեր հայկական միությունների հետ ունեցել եմ սերտ հարաբերություններ և մասնակցել միջմիութենական տարաբնույթ համագումարների: Համայնքային իմ գերագույն նպատակը հայ համայնքի ներուժը բացահայտելն ու դեպի հայաստանաշինության գաղափարին սևեռելն է:
2021 թվականին պատիվ ունեցա մասնակցել «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին, որը հիանալի առիթ է համայնքային նպատակիս հասնելու և գործունեությունս ավելի մեծ մասշտաբով շարունակելու համար:
Նորություններ ԵՎ հայտարարություններ
Տեղի ունեցավ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2021 ծրագրի փակումը
30 Մայիսի 2022
Մայիսի 30-ին անցկացվեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2021 ծրագրի փակման առցանց արարողությունը:
Ամբողջ նյութը