Սոնա Բաղումյան
20 տարի է, ինչ Բելգիայում եմ: Ապրում եմ մի փոքրիկ քաղաքում, որը հեռու է հայկական համայնքներից, մի քաղաք, որտեղ իմ ընտանիքը եղել է հայկական ինքնության միակ աղբյուրը: Ես սովորել եմ Լիեժի համալսարանում, ինչպես նաև Լուենի կաթոլիկ համալսարանում, որտեղ ստացել եմ իրավունքի ոլորտի իմ մագիստրոսի կոչումը՝ եվրոպական իրավունքի մասնագիտացմամբ:
Արցախյան վերջին պատերազմի առաջին օրերին մեր հայրենիքին օգնելու նպատակով ես որոշեցի միանալ Բելգիայի հայերի կոմիտեին։ Մասնակցել եմ տարբեր միջոցառումների, պաշտոնական և մեդիա հանդիպումների կազմակերպմանը, ինչպես նաև իմ մասնակցությունն եմ ունեցել Բելգիայի խորհրդարանում Արցախի դեմ ագրեսիան դատապարտելու և հայ գերիներին ազատ արձակելու պահանջով տարբեր բանաձևերի ընդունման գործում։ Համագործակցել եմ նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ հասկանալու համար, թե ինչ է պետք անել տվյալ շրջանում։
Այսօր ես Բելգիայում սփյուռքի առաջին երիտասարդ դեսպանն եմ և մտադիր եմ օգտագործել բոլոր այն հմտությունները, որոնք մեզ տրամադրվել են ծրագրի առաջին փուլում սփյուռքի, Հայաստանի և Արցախի միջև կապն ամրապնդելու համար։ Ես համոզված եմ, որ մեր ինքնությունը, մեր իմաստությունը, մեր արմատները մեր միության և հաջողության աղբյուրն են, քանի որ յուրաքանչյուր հայի մեջ կա ներուժ, որը պետք է ուղղվի մեր հայրենիքի զարգացմանը։
Նորություններ ԵՎ հայտարարություններ
Տեղի ունեցավ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2021 ծրագրի փակումը
30 Մայիսի 2022
Մայիսի 30-ին անցկացվեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2021 ծրագրի փակման առցանց արարողությունը:
Ամբողջ նյութըՏեղի ունեցավ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2021 ծրագրի փակումը
30 Մայիսի 2022
Մայիսի 30-ին անցկացվեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2021 ծրագրի փակման առցանց արարողությունը:
Ամբողջ նյութը