Անի Գալստեան
Ես մեծացել եմ Համբուրգում, որտեղ ընտանիքիս հետ հաճախում էի տեղի հայկական կենտրոն և մասնակցում էի հայերենի դասընթացներին: Համբուրգում սովորել եմ փայտագիտություն և ավարտել եմ մագիստրատուրան, այնուհետև մասնագիտացել եմ ծառագիտության ոլորտում՝ հույս ունենալով նպաստել քաղաքային էկոլոգիայի և քաղաքային ծառերի առողջությանն ու անվտանգությանը, հատկապես՝ Հայաստանում:
Դրեզդենում նորաստեղծ Հայկական մշակութային միության անդամ եմ, որտեղ մենք մշակում ենք մեր առաջին նախագիծը, այն է՝ կազմակերպել լեզվի դասընթացներ, որպեսզի Գերմանիայում երեխաները կարողանան հայերեն սովորել: Ես նաև Համբուրգի հայ երիտասարդական ասոցիացիայի խորհրդի անդամ եմ, որտեղ մենք կազմակերպում ենք սոցիալական և մշակութային միջոցառումներ՝ սփյուռքի հայ երիտասարդների միջև կապն ամրապնդելու նպատակով: Գնահատում եմ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին մասնակցելու հնարավորությունը և հույս ունեմ օգնել սփյուռքի և հայրենիքի միջև կապի հզորացմանը։
Նորություններ ԵՎ հայտարարություններ
Տեղի ունեցավ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2021 ծրագրի փակումը
30 Մայիսի 2022
Մայիսի 30-ին անցկացվեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2021 ծրագրի փակման առցանց արարողությունը:
Ամբողջ նյութը