Սոնա Սուրեկեն Սունգուլյան
Ես Սոնա Սուրեկեն Սունգուլյանն եմ` 32 տարեկան, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզից։ Ծնվել եմ Երևանում։ Գերազանցությամբ ստացել եմ մագիստրոսի աստիճան՝ ագրոէկոլոգ մասնագիտությամբ։ Այնուհետև իմ գիտական և մանկավարժական գործունեությունը շարունակել եմ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։
Ֆրանսահայ կապույտ խաչի «Աստղիկ» մասնաճյուղի անդամ եմ, ընտրվել եմ նաև մասնաճյուղի բյուրոյի կազմում։ «Նուռ» վարժարանի հիմնադիր-տնօրենն եմ, համանուն ֆրանսահայ միության նախագահը: Մասնակցել եմ մի շարք գիտական և կրթական ծրագրերի։
Արցախյան պատերազմի ժամանակ ակտիվ գործունեություն եմ ծավալել համայնքում, համախմբել Ֆրանսիայի տարբեր քաղաքների հայերին, ինչպես նաև գերիների ազատ արձակման համար նամակներ եմ պատրաստել։ Ֆրանսիայի Սենատի անդամների, քաղաքապետների, փոխքաղաքապետների, քաղաքական գործիչների հետ համատեղ պատերազմի և գերիների վերաբերյալ տարբեր բանաձևեր ենք ներկայացրել Ֆրանսիայի կառավարությանը։
Որպես Ֆրանսիայում սփյուռքի երիտասարդ դեսպան՝ շարունակելու եմ իմ հայապահպանական և համայնքային լայն գործունեությունը, հայկական շահերի պաշտպանության և հայրենադարձության ուղղությամբ աշխատանքները:
Նորություններ ԵՎ հայտարարություններ
Տեղի ունեցավ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2021 ծրագրի փակումը
30 Մայիսի 2022
Մայիսի 30-ին անցկացվեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2021 ծրագրի փակման առցանց արարողությունը:
Ամբողջ նյութը