Կարեն Մուրադյան
Ծնվել եմ 1989 թվականին Աբովյան քաղաքում: 1999 թվականի հունիսից ընտանիքով տեղափոխվել ենք Մինսկ:
Բարձրագույն կրթությունս ստացել եմ Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանում: Ունեմ տնտեսագիտական գիտությունների մագիստրոսական կոչում, ավարտել եմ ասպիրանտուրան: Իմ ոլորտը համաշխարհային տնտեսությունն է, մասնավորապես՝ փոքր տնտեսությունների մրցակցությունը և մրցունակությունն ինտեգրացիոն ասոցիացիաներում: Նույն համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ամբիոնում աշխատում եմ:
2012 թվականից ակտիվ մասնակցություն ունեմ Մինսկի հայ համայնքի կյանքում: 2019 թվականի նոյեմբերից ղեկավարում եմ Մինսկի հայկական կրթամշակութային «Հայաստան» երիտասարդական կազմակերպությունը: Միջոցառումների կազմակերպմամ մեծ փորձ ունեմ: Հատկապես կարևորում եմ ազգային փոքրամասնությունների «Ոսկե ծիրան» և «Էրեբունի-Երևան» տոների և «Միասին» հայ երիտասարդության փառատոնի անցկացումը: Զարգացնում ենք համայնքային ծրագրերը, այդ թվում նաև սոցցանցերում՝ ստեղծելով համայնքի յութուբյան ալիքը:
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակից՝ փորձում եմ գործընկերներիս հետ արժեքներ ստեղծել և համատեղ աշխատանքով Հայաստանը դարձնել ամենալավը:
Նորություններ ԵՎ հայտարարություններ
Տեղի ունեցավ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2021 ծրագրի փակումը
30 Մայիսի 2022
Մայիսի 30-ին անցկացվեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2021 ծրագրի փակման առցանց արարողությունը:
Ամբողջ նյութը