Լուսինե Ուստյան
Ես Եկատերինբուրգ քաղաքում եմ ապրում, սակայն ծնվել եմ Էջմիածնում: 2001 թվականից ընտանիքով ապրում ենք Ռուսաստանում:
Ավարտել եմ Ուրալի դաշնային համալսարանի պետական կառավարման և ձեռներեցության ինստիտուտը: Իմ մասնագիտությամբ աշխատում եմ Սվերդլովսկի մարզի դաշնային գանձապետարանում:
Աշխատել եմ Սվերդլովսկի մարզի ազգային-մշակութային ասոցիացիաների միավորման մեջ: Հայ համայնքի «АНИ-Армения» նախագծի ղեկավարն ու համակարգողն եմ:
Տեղի իշխանությունների մասնակցությամբ տարբեր մակարդակների մարզային և քաղաքային միջոցառումների կազմակերպման փորձ ունեմ (ֆորումներ, համաժողովներ, կրթական ծրագրեր): Համագործակցում եմ իշխանական տարբեր մարմինների հետ: Ակտիվ համայնքային գործունեության և Սվերդլովսկի մարզում ազգային մշակույթի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մարզպետի կողմից պարգևատրվել եմ շնորհակալագրով:
Կարծում եմ, որ հայերը ուժեղ են, երբ միասնական են, և մենք միասին կարող ենք ավելին: «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակներում աշխատանքս կենտրոնացած կլինի երիտասարդության ուղղությամբ: Ապագան մերն է:
Նորություններ ԵՎ հայտարարություններ
Տեղի ունեցավ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2021 ծրագրի փակումը
30 Մայիսի 2022
Մայիսի 30-ին անցկացվեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2021 ծրագրի փակման առցանց արարողությունը:
Ամբողջ նյութը