Արմեն Սարգսյան

2005 թվականին Հայաստանից տեղափոխվել եմ և ավարտել Սիբիրի դաշնային համալսարանը՝ ստանալով մենեջմենթի բակալավրի աստիճան:
2006 թվականին դարձել եմ Կրասնոյարսկի հայ համայնքի «Եղբայրություն» կազմակերպության ակտիվիստ՝ սկսելով իմ համայնքային գործունեությունը:
2008-2019 թթ. եղել եմ հայ համայնքի երիտասարդական թևի փոխղեկավարը:
2019 թվականից մինչ օրս հանդիսանում եմ Կրասնոյարսկի հայ համայնքի ղեկավարի տեղակալը:
2016 թվականին համակիրներով ստեղծել ենք հայ երիտասարդական միությունը, որի ղեկավարներից մեկն եմ:
2019 թվականին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների» դպրոցին եմ մասնակցել:
2020 թվականին՝ Արցախյան պատերազմի ժամանակ, զբաղվել եմ Կրասնոյարսկի երկրամասի հայ համայնքի հումանիտար աջակցության համակարգմամբ:
Այս պահին ակտիվ աշխատանքներ եմ տանում Ռուսաստանի հայկական դպրոցների միասնական համակարգի մշակման ուղղությամբ:
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակից՝ վստահ եմ, որ համատեղ և նվիրված աշխատանքի շնորհիվ հնարավոր է կյանքի կոչել նոր ծրագրեր, ինչպես նաև ամրապնդել համայնքների և հայրենիքի միջև կապերը:
Նորություններ ԵՎ հայտարարություններ

Տեղի ունեցավ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2021 ծրագրի փակումը
30 Մայիսի 2022
Մայիսի 30-ին անցկացվեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2021 ծրագրի փակման առցանց արարողությունը:
Ամբողջ նյութը