Տիգրան Միհրանյան
Ուսումս ստացել եմ Հայկազյան համալսարանում՝ հանրային ծառայության մասնագիտացմամբ: Փոքր տարիքից անդամակցելով Հ.Մ.Մ. Բեյրութի սկաուտական կազմին և ստանալով «Միշտ օգնել ուրիշներին» նշանաբանով հայաշունչ դաստիարակություն՝ սկսել եմ ժողովուրդին ծառայելու աշխատանքս և շարունակում եմ մինչ օրս:
Շուրջ 20 տարի Հ.Մ.Մ. Բեյրութի սկաուտական կազմում ծառայում եմ Լիբանանի հայ համայնքին, իսկ վերջին երեք տարիներին ստանձնել եմ Հ.Մ.Մ. Բեյրութի սկաուտական կազմի ընդհանուր խմբապետի պաշտոնը։ Նաև անդամակցել եմ և իմ երիտասարդական գործունեությունն եմ ծավալում Ս.Դ.Հ.Կ. «Տխրունի» ուս. երիտ. միությունում։ Այժմ ստանձնել եմ Ս.Դ.Հ.Կ. «Տխրունի» ուս. երիտ. միության վարչության ատենապետի պաշտոնը։
2 տարի է՝ աշխատում եմ Լիբանանում գործող մարդասիրական Մախզումի հաստատությունում՝ երեխաների պաշտպանության ոլորտում։ Կամավորական հիմունքներով աշխատում եմ նաև Հայ Կրթական Բարեսիրական Միությունում:
Որպես սփյուռքի երիտասարդ դեսպան՝ իմ աշխատանքներն ուղղված են համայնքային տեղեկատվական միջոցառումների և հայրենադարձության վերաբերյալ իրազեկման արշավների կազմակերպմանը:
Նորություններ ԵՎ հայտարարություններ
Տեղի ունեցավ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2021 ծրագրի փակումը
30 Մայիսի 2022
Մայիսի 30-ին անցկացվեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2021 ծրագրի փակման առցանց արարողությունը:
Ամբողջ նյութը