Վահան Մկրտչյան

Բարև Ձեզ: Ես Վահան Մկրտչյանն եմ և եկել եմ Հայաստան Ռուսաստանից՝ Մոսկվայից։
Բարձրագույն կրթությունս ստացել եմ Մոսկվայում։ Ունեմ Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի (ՄՊՄՀ) բակալավրի աստիճան, մասնագիտությունը՝ պատմություն։
Սովորել եմ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի ազգային տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի (ԱՏՊԿԱ) մագիստրատուրայում՝ հոգեբանություն մասնագիտությամբ, պրոֆիլը՝ կառավարման հոգեբանություն։
Բարձրագույն կրթություն ստանալու շրջանում շատ ակտիվ եմ եղել ուսանողական ինքնակառավարման մարմինների գործունեության մեջ։
Միաժամանակ 2016-2017 թվականներին աշխատել եմ որպես Մոսկվայի Բիբիրևո շրջանի երիտասարդական պալատի նախագահ՝ իրականացնելով սոցիալական նշանակության տարբեր ծրագրեր։
Իմ կարիերան սկսվել է որպես Մոսկվայի կառավարության աշխատակից, որտեղ աշխատել եմ կրթության հետ կապված տարբեր բաժիններում։
Վերջին մի քանի տարիներին աշխատել եմ «Ռուսական դպրոցականների շարժման» կազմակերպությունում։ Իմ գործունեության շրջանակներում եղել եմ բնապահպանական, ռազմահայրենասիրական և տարածաշրջանային ուսումնասիրությունների նախագծերի և միջոցառումների կազմակերպիչ, որոնք իրականացվել են Ռուսաստանի Դաշնության ողջ դպրոցականների մասնակցությամբ։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատում եմ Երևանի քաղաքապետարանում՝ հանրակրթության վարչությունում, աշխատում եմ աշակերտական խորհուրդների գործունեության հետ կապված նախագծերի նախագծման և մշակման վրա։
Իմ հիմնական նախասիրությունները պատմությունն ու թատրոնն են. 7 տարի եղել եմ «Տրիպտիխ Թատրոն» ստեղծագործական կոլեկտիվի դերասան։
Նորություններ ԵՎ հայտարարություններ

«իԳործ»-ականները հանդիպեցին Երևանի քաղաքապետին
26 Ապրիլի 2022
ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի մասնակիցները հյուրընկալվեցին Երևանի քաղաքապետարանում և հանդիպեցին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ:
Ամբողջ նյութը