Հայ-բելառուսական առնչությունները սկիզբ են առնում 20-րդ դարից` Բելառուսում հեղափոխական շարժման ծավալման շրջանից, որի կազմակերպման գործում մեծ ավանդ ունի Ալեքսանդր Մյասնիկյանը: Նա եղել է Բելառուսական Սովետական Սոցիալիստական Հանրապետության (ԲՍՍՀ) Կենտգործկոմի նախագահ (1919թ.), ապա` ԲՍՍՀ Ժողկոմխորհի նախագահի տեղակալ և ռազմական գործերի ժողկոմ: