Բելգիայում հայերը, որոշ աղբյուրների համաձայն, հաստատվել են միջնադարում, սակայն հայկական համայնքներ ձևավորվել են հիմնականում 1915-1923 թթ. և դրանից հետո:
Ներկայումս համայնքում հայերի թվաքանակը շուրջ 25000 է, որոնց գերակշիռ մասը Հայաստանից տեղափոխվածներ են:
Հայկական ամենամեծ համայնքները Բրյուսելում և Անտվերպենում են: Հայերի թվաքանակը համեմատաբար մեծ է նաև Մեխելենում, Կորտրիկում և Լիեժում, սակայն հայեր կան երկրի մոտ 138 բնակավայրում: Երկրում գործում են մեկօրյա դպրոցներ, լրատվամիջոցներ, մշակութային խմբեր և այլն:
Բելգիա
Նորություններ ԵՎ հայտարարություններ

Մեկնարկել է «Սփյուռքը կապի մեջ է» ծրագիրը
Գրասենյակ
Պայմանավորված աշխարհում տիրող իրավիճակով՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը չեղարկել է մի շարք գործուղումներ: Սակայն սփյուռքի հետ կապն ու համայնքների հետ աշխատանքը շարունակում են մնալ Գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրակարգի առաջնահերթություններում:
Ամբողջ նյութը
26 Ապր 2020