Աննա Կարապետյանը՝ Դանիայում Սփյուռքի գործերի հանձնակատար
03 Մայիսի 2024
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Աննա Կարապետյանը նշանակվել է Դանիայում Սփյուռքի գործերի հանձնակատար:
Նա 2005թ.-ին հիմնադրել է Հայ-դանիական «Դանարմեն» ասոցիացիան, 2022թ.-ին աշխատողների կողմից ընտրվել է «Danish Refugee Council» բարեգործական ՀԿ-ի արհմիության նախագահ: 2022 թ.-ից Կոպենհագենի Բիսպեբյերգ տեղական կոմիտեի անդամ է:
Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտին ծանոթանալու համար այցելեք հղմամբ՝ http://diaspora.gov.am/hy/programs/40:
Աննա Կարապետյանի կենսագրությունն ընթերցելու համար՝ http://diaspora.gov.am/hy/persons/277: