Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտ
Բովանդակություն
Հակիրճ նկարագիր
Նպատակ
Ընդլայնել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները
Ծրագրի մասին
2021 թվականի նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը, ըստ որի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կարող է ունենալ Սփյուռքի գործերի հանձնակատարներ՝ օտարերկրյա պետություններում հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականի կարգավիճակով:
Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրմամբ՝ ընդլայնվում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները:
Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրման նպատակն է զարգացնել Հայաստան-սփյուռք գործակցությունը, բարձրացնել այդ բնագավառում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, ապահովել հայ համայնքների միջեւ կայուն հարաբերությունները և համայնքի ներուժի նպատակային ներգրավումը, ինչպես նաեւ աջակցել հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը:
Սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվում են ՀՀ վարչապետի կողմից հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով, չեն վարձատրվում, չունեն նորմավորված աշխատանքի և աշխատաժամանակի ռեժիմ: Նրանք Հայաստան-սփյուռք գործակցության վերոհիշյալ ուղղություններով տրամադրելու են մասնագիտական խորհրդատվություն և աջակցելու են սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից սփյուռքի հետ փոխգործակցության բնագավառում իրականացվող աշխատանքներին։
Չափորոշիչներ
Սփյուռքի գործերի հանձնականատարի թեկնածուն պետք է.
- իր համայնքում ունենա ընդգրկուն կապեր և ճանաչելիություն
- դրական աշխատանքային հարաբերություններ համայնքային տարբեր շրջանակների հետ
- Սփյուռքի նկատմամբ ՀՀ կառավարության քաղաքականության գերազանց պատկերացում
- պատրաստակամություն աշխատանք ծավալել տարբեր ուղղություններով (օրինակ՝ երիտասարդական խմբեր, մասնագիտական ցանցեր, կրթություն, մշակույթ, համայնքի զարգացում, տնտեսական հարաբերություններ Հայաստանի հետ և այլն):
- Բավարար ժամանակ և ռեսուրսներ այս պաշտոնում աշխատանք ծավալելու համար
- Սփյուռքի գործերի հանձնակատարի պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, քսանհինգ տարին լրացած, հայերենին տիրապետող, ինչպես նաև առնվազն երկու օտար լեզվի իմացությամբ անձը:
Սփյուռքի գործերի հանձնակատարներ
Սփյուռքի գործերի հանձնակատարի պաշտոնում առաջին նշանակումը տեղի է ունեցել 2023 թվականի օգոստոսի 23-ին:
- Սփյուռքի գործերի հանձնակատար Լեհաստանում
- Սփյուռքի գործերի հանձնակատար Նիդերլանդներում
- Սփյուռքի գործերի հանձնակատար Գերմանիայում
- Սփյուռքի գործերի հանձնակատար Նիդերլանդներում
- Սփյուռքի գործերի հանձնակատար Դանիայում
- Սփյուռքի գործերի հանձնակատար Սլովակիայում
- Սփյուռքի գործերի հանձնակատար Իտալիայում
- Սփյուռքի գործերի հանձնակատար Ֆինլանդիայում
- Սփյուռքի գործերի հանձնակատար Ֆրանսիայում
- Սփյուռքի գործերի հանձնակատար Իսպանիայում
- Սփյուռքի գործերի հանձնակատար Շվեդիայում
- Սփյուռքի գործերի հանձնակատար Ֆրանսիայում
- Սփյուռքի գործերի հանձնակատար Ավստրայում
- Սփյուռքի գործերի հանձնակատար Բուլղարիայում
- Սփյուռքի գործերի հանձնակատար Հունաստանում
- Սփյուռքի գործերի հանձնակատար Շվեյցարիայում
- Սփյուռքի գործերի հանձնակատար ԱՄՆ-ում
- Սփյուռքի գործերի հանձնակատար Ֆրանսիայում
Կոնտակտային տվյալներ
Հարցերի պարագայում խնդրում ենք կապ հաստատել (+374) 10 589155 հեռախոսահամարով կամ diaspora@gov.am էլ. հասցեով: