Մաթևոս Հախվեդրին՝ Նիդերլանդներում Սփյուռքի գործերի հանձնակատար
03 Մայիսի 2024
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Մաթևոս Հախվերդին նշանակվել է Նիդերլանդներում Սփյուռքի գործերի հանձնակատար:
Նա 2004 թ.-ին հիմնադրել և մինչև այժմ ղեկավարում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (Federation of Armenian Organisations in Netherlands – FAON)։ FAON-ը ճանաչված կազմակերպություն է նիդերլանդական քաղաքական-հասարակական կառույցների կողմից: Հայ համայնքի կազմակերպական աշխատանքներից բացի՝ այն կատարում է նաև լոբիիստական գործունեություն հօգուտ Հայաստանի և հայ ժողովրդի։
1984 թ. եղել է «Աբովյան» մշակութային միության հիմնադիրներից և առաջին նախագահը (մինչև 1989 թ.), իսկ 1999 թվականից առ այսօր ղեկավարում է կառույցը։
Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտին ծանոթանալու համար այցելեք հղմամբ՝ http://diaspora.gov.am/hy/programs/40:
Մաթևոս Հախվերդիի կենսագրությունն ընթերցելու համար այցելեք հետևյալ հղմամբ՝ http://diaspora.gov.am/hy/persons/276: