Շուշան Քէշիշեան

Բարև։ Ես Շուշան Քէշիշեանն եմ Բեյրութից, Լիբանան։
Ես գերազանցությամբ ստացել եմ մագիստրոսի կոչումը Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանում՝ հետպատերազմյան վերականգնման ուսումնասիրությունների ոլորտում, որտեղ սովորել եմ Al Tajir կրթաթոշակով։ Իմ մասնագիտությունն է խաղաղության կառուցումն ու զարգացումը, և ես ուսումնասիրություններ եմ կատարել Արցախի, Կոսովոյի և Շրի Լանկայի վերաբերյալ։
Որպես «իԳործ» մասնագետ աշխատում եմ Արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչությունում, որտեղ ես ներդնում եմ իմ ուսումնասիրությունները, գրավոր և հաղորդակցության հմտույթունները՝ որպես միջազգային համագործակցության մասնագետ։
Ազատ ժամանակ բացահայտում եմ Երևանի թանգարանները և Հայաստանի հարուստ մշակույթը։
Նորություններ ԵՎ հայտարարություններ

«Sunrise Stepanakert» փառատոնի փակման արարողություն
07 Օգոստոսի 2022
Արցախում ընթացած «Sunrise Stepanakert» մուլտիմեդիա արվեստի փառատոնն ունեցավ սպասվածից շատ հյուրեր և մասնակիցներ:
Ամբողջ նյութը
«Sunrise Stepanakert»-ի բացման արարողությունը
04 Օգոստոսի 2022
Երկրորդ տարին անընդմեջ «իԳործ»-ի մեր 2020 շրջանավարտները՝ լիբանանահայ Շուշան Քէշիշեանը և ռուսաստանահայ Լիլիթ Հակոբյանը, կազմակերպեցին «Sunrise Stepanakert» մուլտիմեդիա արվեստի փառատոնը։
Ամբողջ նյութը
Ավարտվեց Sunrise Stepanakert փառատոնը
06 Հուլիսի 2022
Sunrise Stepanakert փառատոնը 10 օր շարունակ Ստեփանակերտը վերածեց մշակույթի, ժպիտների ու կապեր հաստատելու լուսավոր քաղաքի:
Ամբողջ նյութը