Անի Իսպիրյան
Ես ծնվել է 1992 թվականին Երևանում և 1999 թվականին ընտանիքիս հետ տեղափոխվել եմ Մոսկվա:
Այնտեղ էլ ավարտել եմ դպրոցը, այնուհետ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը (տնտեսագետի բակալավրի և մագիտրոսի աստիճան, գերազանցության դիպլոմ): Փարիզի բիզնես դպրոցում սովորել եմ «Ֆինանսներ» ծրագրի շրջանակներում: Մասնագիտական հետաքրքրությունների շարքում են մոնետար և ֆիսկալ քաղաքականությունները, ինստիտուցիոնալ էկոնոմիկան, ֆինանսական շուկաները:
Իմ կարիրերան սկսել եմ Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության և առևտրի նախարարության գիտահետազոտական ինստիտուտում՝ կրտսեր գիտաշխատողից դառնալով ռազմաարդյունաբերության կոմպլեքսի ներդրումային նախագծերի բաժնի պետ: Այս ոլորտին վերաբերող մի շարք գիտական աշխատանքների հեղինակ եմ:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատում եմ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, ներդրումային քաղաքականության մշակման ուղղությամբ, զբաղվում եմ կոնկրետ ներդրումային ծրագրերով, ինչպես նաև տրամադրում եմ ոլորտային խորհրդատվություն:
*Անի Իսպիրյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ՝ նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ:
Նորություններ ԵՎ հայտարարություններ
Սփյուռքահայ նոր մասնագետներ միացան Էկոնոմիկայի նախարարությանը և ԱՆԻՖ-ին
19 Նոյեմբերի 2021
«իԳործ»-ի հին և նոր մասնագետների այս համագործակցությունը ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների ինտեգրման լավագույն օրինակներից է:
Ամբողջ նյութըԻԳՈՐԾ 2020 ՕՐԱԳՐԵՐ
31 Մարտի 2021
Մենք շարունակում ենք պատմել ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2020 ծրագրի մասնակիցների մասին։
Ամբողջ նյութը