Նոյեմի Ստեփան-Սարգիսյան
23 տարեկան եմ և ծնվել ու մեծացել եմ Մեծ Բրիտանիայում։ Ստացել եմ պատմության բակալավրի աստիճան Սասեքսի համալսարանում և ձեռք եմ բերել իրավունքի ոլորտում մագիստրոսի աստիճան: Ներկայումս աշխատում եմ սոցիալական աշխատանքի ոլորտում և պատրաստվում եմ պաշտոնապես սկսել իմ վերապատրաստումը որպես փաստաբան 2023 թվականի մարտին առևտրային փաստաբանական գրասենյակում:
Մասնագիտական աշխատանքիս զուգահեռ՝ երիտասարդ տարիքից շատ ակտիվ դերակատարում եմ ունեցել Լոնդոնի հայ համայնքի կյանքում։ Եղել եմ սկաուտ և առաջնորդ Հ.Մ.Ը.Մ.-ի լոնդոնյան մասնաճյուղում, իսկ այժմ խաղում եմ կանանց բասկետբոլի թիմում: Ես իմ մասնակցությունն եմ ունեցել Հայկական հիմնարկի «Ովքե՞ր են հայերը» գրքի հրատարակման գործում, իսկ այժմ համագործակցում եմ կրթական և մշակութային տարբեր միջոցառումների շրջանակներում: Կամավորական հիմունքներով նաև աշխատում եմ որպես ուսուցչի օգնական հայկական համայնքի Գևորգ Թահթայի անվան կիրակնօրյա դպրոցում և հանդիսանում եմ Լոնդոնի «Ախթամար» պարային խմբի անդամ:
2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ մասնակցել եմ հակամարտության մասին իրազեկվածության բարձրացման նպատակով կազմակերպված ցույցերին և կամավորական հիմունքներով փաթեթավորել եմ օգնության արկղերը։
Որպես Մեծ Բրիտանիայում սփյուռքի երիտասարդ դեսպան՝ տարվա ընթացքում կազմակերպելու եմ մի շարք միջոցառումներ՝ ուղղված իմ համայնքի, Հայաստանի և Արցախի միջև կապերի ամրապնդմանը։ Դրանք ներառելու են հայրենադարձության վերաբերյալ զրույցներ, դասախոսություններ և դրամահավաքներ:
Նորություններ ԵՎ հայտարարություններ
Տեղի ունեցավ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2021 ծրագրի փակումը
30 Մայիսի 2022
Մայիսի 30-ին անցկացվեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2021 ծրագրի փակման առցանց արարողությունը:
Ամբողջ նյութըՍփյուռքի երիտասարդ դեսպանները տարաբնույթ միջոցառումներ են իրականացրել
27 Ապրիլի 2022
Ապրիլի 24-ին Միացյալ Թագավորությունում սփյուռքի երիտասարդ դեսպան Նոյեմի Ստեփան-Սարգիսյանն այցելել է Կարդիֆի հայկական համայնքային կենտրոն՝ մասնակցելու Ցեղասպանության հիշատակի միջոցառումներին և ներկայացնելու «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը։
Ամբողջ նյութը