Ինեսա Ռուբինյան
Ես 27 տարեկան եմ: Ծնվել եմ Հայաստանում, 13 տարեկանում տեղափոխվել Շվեդիա` Գոտենբուրգ քաղաք: Ավարտել եմ Ուփսալայի համալսարանի քաղաքագիտական ֆակուլտետը` ստանալով բակալավրի աստիճան զարգացման գիտություններում: Հետազոտել եմ նաև խաղաղության և հակամարտության, գենդերային և ժողովրդավարության գիտությունները:
Երկու տարի աշխատել եմ Շվեդիայի միգրացիայի պետական գործակալությունում՝ որպես քննիչ, գործի պատասխանատու և որոշումներ նախապատրաստող տարբեր քաղաքներում և բաժանմունքներում: Այժմ աշխատում եմ Ուփսալայի քաղաքապետարանում՝ որպես աշխատաշուկայի քարտուղար: Մեկ տարի լինելով ՄԱԿ Կանայք Շվեդիա (United Nations Women Sweden) կազմակերպության համակարգողն Ուփսալայում՝ ստացել եմ կարևոր փորձառություն կազմակերպչական ոլորտում:
Հանդիսանում եմ Շվեդիայում հայկական միությունները համակարգող կենտրոնի խորհրդի անդամ և անդամ միությունների հարցերով աշխատախմբի համակարգող: Կարևորում եմ իմ աշխատանքը հայկական «Կոնստա» ՀԿ-ում, որտեղ ծրագրի համակարգող և խորհրդի անդամ եմ, նաև Ուփսալայի հայկական մշակութային կենտրոնի քարտուղարն եմ:
Դառնալով սփյուռքի երիտասարդ առաջին դեսպանը Շվեդիայում՝ իրականացնելու եմ մասնավորապես հայապահպանությանն ու հայրենադարձությանն ուղղված ծրագրեր:
Նորություններ ԵՎ հայտարարություններ
Տեղի ունեցավ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2021 ծրագրի փակումը
30 Մայիսի 2022
Մայիսի 30-ին անցկացվեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2021 ծրագրի փակման առցանց արարողությունը:
Ամբողջ նյութըՍփյուռքի երիտասարդ դեսպանները տարաբնույթ միջոցառումներ են իրականացրել
27 Ապրիլի 2022
Ապրիլի 24-ին Միացյալ Թագավորությունում սփյուռքի երիտասարդ դեսպան Նոյեմի Ստեփան-Սարգիսյանն այցելել է Կարդիֆի հայկական համայնքային կենտրոն՝ մասնակցելու Ցեղասպանության հիշատակի միջոցառումներին և ներկայացնելու «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը։
Ամբողջ նյութը