Հարություն Աթոյան
Ես Չիտա քաղաքից եմ: Ծնվել և վաղ մանկությունս անցկացրել եմ Վրաստանում: Դպրոցի տարրական դասարաններն ավարտել եմ Երևանում, այնուհետ ընտանիքով տեղափոխվել ենք Անդրբայկալյան երկրամաս:
Անդրբայկալյան պետական համալսարանում ավարտել եմ շինարարության և էկոլոգիայի ֆակուլտետը: Զբաղվել եմ ձեռներեցությամբ:
23 տարեկանում անդամակցել եմ Անդրբայկալյան հայ երիտասարդության միությանը, իսկ 26 տարեկանում ստանձնել եմ Չիտայի հայ համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս ընթացքում իմ ակտիվ մասնակցությամբ բացվել են հայկական պարերի անսամբլը, հայերենի, պատության և հայագիտության դասընթացները, սփյուռքի մարտարվեստի ակումբը:
Անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ, որոնցից ամենանշանակալիներն են տեղացի տաղանդների մասնակցությամբ ամենամյա համերգները, ստեղծագործական երեկոները, թատերական ներկայացումները, Վարդավառի տոնակատարությունները և այլն:
Այս պահին հիմնում ենք Անդրբայկալյան երկրամասի հայկական կրթամշակութային կենտրոնը, որը հիմնված կլինի գաղափարական կրթության վրա և որտեղ կմիավորենք մեր բոլոր դասընթացներն ու միջոցառումները:
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակից՝ ցանկանում եմ Չիտայի հայ համայնքը վերածել Հայաստանի համար կիրթ և հայրենասեր կադրերի դարբնոցի:
Նորություններ ԵՎ հայտարարություններ
Սփյուռքի երիտասարդ դեսպան Հարություն Աթոյանի պատմությունը
04 Հունիսի 2022
«Պատերազմից հետո պարզ դարձավ, որ ինչ-որ բան պետք է փոխել, հայկական կրթություն, գաղափարախոսություն է պետք։
Ամբողջ նյութըՏեղի ունեցավ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2021 ծրագրի փակումը
30 Մայիսի 2022
Մայիսի 30-ին անցկացվեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2021 ծրագրի փակման առցանց արարողությունը:
Ամբողջ նյութըՍփյուռքի երիտասարդ դեսպանները տարաբնույթ միջոցառումներ են իրականացրել
27 Ապրիլի 2022
Ապրիլի 24-ին Միացյալ Թագավորությունում սփյուռքի երիտասարդ դեսպան Նոյեմի Ստեփան-Սարգիսյանն այցելել է Կարդիֆի հայկական համայնքային կենտրոն՝ մասնակցելու Ցեղասպանության հիշատակի միջոցառումներին և ներկայացնելու «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը։
Ամբողջ նյութը