Ավստրիայում հայեր բնակվել են դեռևս միջին դարերից, սակայն հայ համայնքը ձևավորվել է 17-18-րդ դարերում: 1683 թ. թուրքերի դեմ Վիեննայի մատույցներում տարած հաղթական ճակատամարտում ավստրիացիներին օգնության հասած Լեհաստանի թագավոր Յան Սոբեսկու զորքերի կազմում եղել է լեհահայերի ջոկատ, որն աչքի է ընկել մարտում:
17-րդ դարի վերջին Վիեննայում է ապրել հայազգի Հովհաննես
Աստվածատուրն, ով համարվում է Վիեննայում առաջին սրճարանի (1685թ.) հիմնադիրը: