Ուկրաինայում հայերը բնակություն են հաստատել դեռևս վաղ միջնադարում: Պատմական աղբյուրներում տեղեկություններ են պահպանվել Կիևյան Ռուսիայում 10-11-րդ դդ. հաստատված հայերի մասին: Հին Ռուսիայի մայրաքաղաք Կիևում գոյություն է ունեցել մեծաթիվ հայկական համայնք: Հայերի հոսքը Կիևյան Ռուսիա մեծացել է 11-րդ դ. 2-րդ կեսից Հայաստանի ծանր վիճակից ելնելով, ինչը պայմանավորված էր թուրք-սելջուկների գերիշխանությամբ: Ուկրաինայում հայկական սփյուռքի ձևավորման գործընթացը վերսկսվում է խորհրդային տարիներից: