Նորություններ ԵՎ հայտարարություններ

Զարեհ Սինանյանը Կիևում մասնակցել է «Imagine Armenia» ֆորումին
Հանձնակատար
«Կարևոր է, որ սփյուռքում ճիշտ պատկերացնեն Հայաստանը: Իրական Հայաստանը, որը նրանք տեսնում են, իրենց պատկերացրածից վատը չէ, այն հաճախ պարզապես տարբեր է: Ապրել Հայաստանով նախևառաջ նշանակում է հետաքրքրվել Հայաստանի կյանքով, փորձել մասնակից դառնալ: Ֆիզիկական հայրենադարձությունն այս ճանապարհի վերջին քայլն է»:
Ամբողջ նյութը
30 Նոյ 2019

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց Simul Fortes հայկական բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ
Հանձնակատար
Ուկրաինա աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց Simul Fortes հայկական բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ: Տարբեր ոլորտներում հաջողած ուկրաինահայ գործարարները հանձնակատարին ուղղեցին իրենց հարցերը, հայտնեցին հայրենիքում ընթացիկ իրավիճակին առնչվող մտահոգություններ: Զարեհ Սինանյանը շուրջ երեք ժամ տևած հանդիպման ընթացքում պատասխանեց հնչած հարցերին և հետագա ավելի ամուր համագործակցության հույս հայտնեց:
Ամբողջ նյութը
10 Հուն 2021

Հայկական սփյուռքի հետ աշխատանքի փորձը Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կիևում ներկայացրեց Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավորներին
Հանձնակատար
Սփյուռքներ ունեցող այլ պետությունների համար հայաստանյան փորձը գնալով դառնում է ավելի գրավիչ և օրինակելի։ Զարեհ Սինանյանը մանրամասն ներկայարցեց գրասենյակի աշխատանքը, ծրագրերը և ռազմավարությունը, այնուհետ ազատ ձևաչափով պատասխանեց ներկաների հարցերին, նրանց փոխանցեց հայրենադարձության և գրասենյակի ծրագրերի մասին նյութեր։
Ամբողջ նյութը
09 Հուն 2021

Զարեհ Սինանյանը հանդիպեց Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոնդարի հետ
Հանձնակատար
Գլխավոր հանձնակատարը նախ ներկայացրեց հայկական սփյուռքի հետ աշխատանքի փորձը, մանրամասնեց որոշ ծրագրեր և ուղղություններ։ Վասիլի Բոնդարը կարևորեց այս շրջայնակներում փորձի փոխանակումը և անդրադարձ կատարեց ուկրաինական սփյուռքի հետ աշխատանքի իրենց քայլերին։ Այս համատեքստում կարևորվեց Հայաստանի փորձի ուսումնասիրումը։ Հանդիպման ավարտին կողմերը հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնեցին։
Ամբողջ նյութը
09 Հուն 2021