Լեհաստանում հայերի հաստատման պատմությունը սկիզբ է առել 14-րդ դարից, երբ հազարավոր հայեր բնակություն են հաստատել ներկայիս Լեհաստանի տարածքում: Հայերի մեծամասնությունը ձուլվել է մինչև 17-րդ դարի վերջը, սակայն նրանց մի մասը մինչև օրս կարողացել է պահպանել ազգային ինքնությունը: