Նորություններ ԵՎ հայտարարություններ

Լեհաստանում բացվել է հայ-լեհական հարաբերություններին նվիրված խաչքար
Հանձնակատար
Լեհաստան այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Զաբժե քաղաքում մասնակցել է Լեհաստանում Հայ Առաքելական Սբ. եկեղեցու արքեպիսկոպոսության 655 ամյակին և հայ֊լեհական դարավոր բարեկամությանը նվիրված խաչքարի բացման արարողությանը: Բացման արարողությանը մասնակցել են Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Զաբժեում ՀՀ պատվավոր հյուպատոս պարոն Հրաչյա Բոյաջյանը և այլք:
Ամբողջ նյութը
27 Հուն 2023

Օտարերկրյա պետությունում նշանակվել է առաջին Սփյուռքի գործերի հանձնակատարը
Հանձնակատար
Ներդրվում է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ լեհ-հայկական հիմնադրամի տնօրեն Դիանա Հովակիմյանը նշանակվել է Լեհաստանում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։
Ամբողջ նյութը
05 Սեպ 2023

Գլխավոր հանձնակատարը մասնակցում է Եվրոպական տնտեսական համաժողովին
Հանձնակատար
Հայաստան-Լեհաստան սփյուռքի հարցերով համագործակցության շրջանակներում և Լեհաստանի սփյուռքի և արտերկրի լեհերի հարցերով կառավարության լիազոր ներկայացուցիչ, պետնախարար Յան Ջիեջիչակի հրավերով՝ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը որպես բանախոս մասնակցում է 32-րդ Եվրոպական տնտեսական համաժողովին։
Ամբողջ նյութը
06 Սեպ 2023

Գլխավոր հանձնակատարը ելույթ է ունեցել Եվրոպական տնտեսական համաժողովին
Հանձնակատար
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը որպես բանախոս մասնակցել է Եվրոպական տնտեսական համաժողովին, որն ընթանում է Լեհաստանում և այս տարի հյուրընկալել է 4000 մասնակիցների։ «Սփյուռք ունեցող երկրների քաղաքականությունը և փոխադարձ հարաբերությունները» պանելային քննարկմանը Գլխավոր հանձնակատարի հետ միասին մասնակցել է նաև Լիտվայի Գլոբալ դեպարտամենտի գլխավոր տնօրեն Լինա Զուկաուսկայտեն։ Նիստը վարել է Լեհաստանի սփյուռքի և արտերկրի լեհերի հարցերով կառավարության լիազոր ներկայացուցիչ, պետնախարար Յան Ջիեջիչակը։
Ամբողջ նյութը
07 Սեպ 2023