Հայրենադարձություն
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հանդիսանում է այն բացառիկ մարմինը, որի միջոցով սփյուռքի մեր հայրենակիցները հնարավորություն ունեն հաղորդակցվել, համագործակցել և աշխատել Հայաստանի պետական համակարգի բոլոր օղակների հետ: Այս իմաստով՝ սփյուռքի հետ գործակցության ճանապարհին մեր գրասենյակը սփյուռքահայերի և հայրենադարձների հետ աշխատում է «Մեկ պատուհանի» սկզբունքով՝ տեղեկատվություն և խորհրդատվություն տրամադրելով այն ամենի վերաբերյալ, ինչն առնչվում է Հայաստան տեղափոխությանը, բնակության հաստատմանը, աշխատանքին, ներդրումներին և բիզնես հարաբերություններին: Անհրաժեշտության պարագայում մեր մասնագետները կուղղորդեն համապատասխան կառույցներ և կհետևեն առկա խնդիրների լուծման ընթացքին: