Նորություններ ԵՎ հայտարարություններ
Զարեհ Սինանյանը Նյու Յորքում Ամերիկայի հայ բժիշկների միության հետ մասնակցեց միության առցանց հավաքին
Հանձնակատար
Նյու Յորքում Ամերիկայի հայ բժիշկների միության հետ հանդիպումից մեկ շաբաթ անց Գլխավոր հանձնակատարը մասնակցեց նաև միության առցանց հավաքին, որի ընթացքում առողջապահական ոլորտի մասնագետներին հետ քննարկեց Հայաստանի առողջապահական ոլորտի զարգացման գործում նրանց մասնակցության կարևորությունն ու հայրենիքում գործունեության ամենաարդիական ուղղությունները:
Ամբողջ նյութը
08 Մյս 2021
Զարեհ Սինանյանը Hero House կենտրոնում հանդիպում ունեցավ Ամերիկայի հայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության անդամների հետ
Հանձնակատար
ԱՄՆ այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Hero House կենտրոնում հանդիպում ունեցավ Ամերիկայի հայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության անդամների հետ` նախագահ Ռիչարդ Օհանյանի գլխավորությամբ: Վերջինս շնորհակալություն հայտնեց Զարեհ Սինանյանին այցի համար և նշեց, որ ընկերակցությունը պատրաստ է առավելագույնս սերտացնել աշխատանքը հանձնակատարի գրասենյակի հետ:
Ամբողջ նյութը
09 Մյս 2021
Զարեհ Սինանյանը հանդիպեց «Analysis Research & Planning For Armenia» (ARPA) ինստիտուտի և HyeID նախաձեռնության ներկայացուցիչների հետ
Հանձնակատար
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց «Analysis Research & Planning For Armenia» (ARPA) ինստիտուտի և HyeID նախաձեռնության ներկայացուցիչների հետ: Քննարկվեցին Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը, առկա մարտահրավերներն ու դրանց դիմակայման գործում սփյուռքի ներուժի ճիշտ ներգրավումը:
Ամբողջ նյութը
10 Մյս 2021