Լուրեր
1 ամիս և 1 շաբաթ. պատերազմը չի դադարում
Գրասենյակ
Սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ուժերի կողմից Արցախի հանդեպ սանձնազերծված պատերազմից անցել է 1 ամիս և մեկ շաբաթ: Թուրքիան հանդես է գալիս որպես պատերազմին ռազմականորեն և լիարժեք ներգրավված կողմ՝ շարունակելով Ադրբեջանին զենք տրամադրել, Սիրիայից, Լիբիայից և Պակիստանից Արցախի հետ սահման տեղափոխել հազարավոր ահաբեկիչների և թուրքական բանակի հատուկ ջոկատայինների:
Ամբողջ նյութը
03 Նոյ 2020
3-րդ ապարդյուն հրադադարը. Ադրբեջանը շարունակում է արհամարհել միջազգային հանրությանը
Գրասենյակ
ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո, որը ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը:
Ամբողջ նյութը
26 Հոկ 2020