Լուրեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը
Գրասենյակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը:
Համաժողովը, որի նախաձեռնողը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է, կանցկացվի օգոստոսի 5-7-ը։ Միջոցառմանը մասնակցում են 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրից։ Համաժողովի ընթացքում նրանց են միանալու 200 մասնակիցներ Հայաստանից։
Ամբողջ նյութը
05 Օգս 2025
Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի հանդիսավոր բացման արարողությունը
Գրասենյակ
Օգոստոսի 5-ին, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի հանդիսավոր բացման արարողությունը։
ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից երկրորդ անգամ կազմակերպվող երիտասարդական համաժողովին այս տարի մասնակցում են 18-35 տարեկան 800 հայ երիտասարդ՝ ավելի քան 55 երկրից, որից 600-ը Սփյուռքից, և 200-ը՝ ՀՀ-ից։
Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ամբողջ նյութը
05 Օգս 2025
Ազգային երիտասարդական երկրորդ համաժողով - «Ընդհանուր տեսլական և ջանքերի համադրում»
Գրասենյակ
Շարունակվում են Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի առաջին օրվա՝ «Ընդհանուր տեսլական և ջանքերի համադրում» խորագրի ներքո անցկացվող համաժամանակյա քննարկումները։
Համաժողովի հանդիսավոր բացման արարողությանն ընդառաջ տեղի է ունեցել «Սերունդների երկխոսություն․ հայկական ինքնություն» թեմայով ընտանեկան զրույց-քննարկում։
Քննարկման բանախոսներն էին՝ «Վան Արդի» գինեգործական ընկերության հիմնադիր-տնօրեն, գինեգործ Վարուժան Մուրադյանը, նրա դուստր և ընկերության հասարակայնության հետ կապերի համակարգող Արփի Մուրադյանը, դերասանուհի Մարիամ «Մանո» Հովհաննիսյանը և նրա մայրը՝ ճարտարապետ, «Տեսք» դիզայն ստուդիայի հիմնադիր և գլխավոր ճարտարապետ Գայանե Գրիգորյանը։
Ամբողջ նյութը
05 Օգս 2025
Ազգային երիտասարդական երկրորդ համաժողով - «Ազգային երաժշտության հնչյունները»
Գրասենյակ
Օգոստոսի 5-ին, Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի առաջին օրվա՝ «Ընդհանուր տեսլական և ջանքերի համադրում» խորագրի ներքո անցկացվել է «Ազգային երաժշտության հնչյունները» երաժշտական աշխատարանը:
Համաժողովի մասնակիցներն աշխատարանի ընթացքում ծանոթացել են հայկական երաժշտական գործիքների հնչերանգներին՝ բացահայտելով դրանց պատմությունը և մշակութային գաղտնիքները:
Աշխատարանի բանախոսներն էին քանոնահարուհի, Մարսելի «Սասուն» նվագախմբի մենակատար Ալեքսանդրա Օհանյանը, հարվածային գործիքների մասնագետ Գրիգոր Դավթյանը և փողային գործիքների մասնագետներ Գրիգոր Քարտաշյանն ու Էրիկ Ավագյանը:
Ամբողջ նյութը
05 Օգս 2025
Ազգային երիտասարդական երկրորդ համաժողով - «Խոսում ենք հայերեն․ ընդհանրություններ և տարբերություններ»
Գրասենյակ
Օգոստոսի 5-ին, Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի առաջին օրվա՝ «Ընդհանուր տեսլական և ջանքերի համադրում» խորագրի ներքո, անցկացվել է «Խոսում ենք հայերեն․ ընդհանրություններ և տարբերություններ» ինտերակտիվ քննարկումը, որի շրջանակում բանախոսներն անդրադարձել են հայերենի բազմաձևությանը՝ արևելահայերենից մինչև արևմտահայերեն, քննարկել հայոց լեզվի պահպանմանն ու զարգացմանը վերաբերող արդի հարցեր մերօրյա իրականության մեջ։
Ամբողջ նյութը
05 Օգս 2025
Ազգային երիտասարդական երկրորդ համաժողով - «Հայկական ավանդություններ․ ժամանակակից մեկնաբանություն»
Գրասենյակ
Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի առաջին օրն անցկացվում է «Ընդհանուր տեսլական և ջանքերի համադրում» խորագրի ներքո։
Համաժողովի մեկնարկն ազդարարող բարեգործական վազքարշավից հետո մեկնարկել են օրվա առաջին երեք համաժամանակյա պանելային քննարկումները։
«Հայկական ավանդություններ․ ժամանակակից մեկնաբանություն» խորագրով ինտերակտիվ քննարկման ընթացքում բանախոսները ներկայացրել են, թե ինչպես են ավանդական արժեքները նորովի վերարտադրվում արվեստի, նորաձևության, խոհանոցի, ձեռագործության և պարի մեջ՝ միավորելով անցյալն ու ներկան։
Ամբողջ նյութը
05 Օգս 2025
Մեկնարկել է Ազգային երկրորդ երիտասարդական համաժողովը՝ «Միավորելով երիտասարդներին․ Հայաստան - սփյուռք»
Գրասենյակ
Այսօր՝ օգոստոսի 5-ին, Մատենադարանի հարակից տարածքում մեկնարկել է Ազգային երկրորդ երիտասարդական համաժողովը՝ «Միավորելով երիտասարդներին․ Հայաստան - սփյուռք» խորագրով բարեգործական վազքարշավով։
Երիտասարդների հետ վազքարշավին մասնակցել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ իր ընտանիքի հետ։
Վազքարշավը կազմակերպվել էր «IMAST» և «reArmenia» բարեգործական հարթակների հետ համագործակցությամբ։
Ամբողջ նյութը
05 Օգս 2025
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրն այս տարի կանցկացվի հինգերորդ անգամ
Գրասենյակ
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից անցկացվող «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրն այս տարի կանցկացվի հինգերորդ անգամ։
2025-2026 թվականների ծրագրի մասնակիցներն արդեն ընտրվել են։ Այս տարի ծրագրին կմասնակցեն 30 երիտասարդներ՝ 15 երկրից, այդ թվում՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Նիդերլանդներից, Ռումինիայից, Լեհաստանից, Իսպանիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Լիտվայից, Լատվիայից, Շվեդիայից և Էստոնիայից։
Ամբողջ նյութը
31 Հուլ 2025
Շարունակվում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը
Գրասենյակ
Շարունակվում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը:
4-րդ փուլի մասնակիցները հաջողությամբ ավարտեցին իրենց անմոռանալի 13-օրյա ճամբարային ծրագիրը՝ այցելելով Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, այդ թվում Մ. Մաշտոցի անվան Մատենադարան, Գյումրու Ձիթողցոնց տուն-թանգարան և այլն։
Ամբողջ նյութը
30 Հուլ 2025