Լուրեր
Ավարտվել է «Քայլ դեպի տուն» ծրագրի հայտադիմումների ընդունումը
Գրասենյակ
Սփյուռքի պատանիների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրին այս տարի ստացվել է 1284 հայտ: Դիմորդները 13-18 տարեկան պատանիներ են 25 երկրներից՝ ԱՄՆ, Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Կիպրոս, Նիդերլանդներ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Իսպանիա, Շվեյցարիա, Լիբանան, Բուլղարիա, Բելառուս, Իսրայել, Ռումինիա, ԱՄԷ, Շվեդիա, Իտալիա, Հունգարիա, Բելգիա, Կանադա, Ղրղզստան, Սիրիա: Ամենաակտիվը 15 և 16 տարեկաններն են:
Ամբողջ նյութը
22 Մյս 2023
Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիր
Հանձնակատար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդողների վերապատրաստման ծրագրի մեկնարկի մասին:
Ամբողջ նյութը
22 Մյս 2023
Մասնակցություն Միգրացիայի միջազգային կազմակերպության միջոցառմանը
Հանձնակատար
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց մասնակցել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) «Բազմակողմանի խորհրդատվություն ապագա համաշխարհային սփյուռքի քաղաքականության զուգորդման վերաբերյալ» հիբրիդային հանդիպմանը, որը մեկնարկել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում:
Ամբողջ նյութը
18 Մյս 2023
Երևանում բացվեց հայ-լեհական դարավոր բարեկամությունը խորհրդանշող խաչքար
Հանձնակատար
Երևանի Փավստոս Բուզանդի փողոցի Խաչքարերի պուրակում կայացավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապին նվիրված խաչքարի բացման և օծման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը մասնակցում էին Լեհաստանի սփյուռքի և արտերկրի լեհերի հարցերով կառավարության լիազոր ներկայացուցիչ, պետքարտուղար Յան Ջիեջիչակը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Լեհաստանում Հայաստանի պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը, հոգևոր հայրեր, պետական պաշտոնյաներ:
Ամբողջ նյութը
17 Մյս 2023
Գլխավոր հանձնակատարն ընդունել է Լեհաստանի պետքարտուղարին
Հանձնակատար
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Լեհաստանի սփյուռքի և արտերկրի լեհերի հարցերով կառավարության լիազոր ներկայացուցիչ, պետքարտուղար Յան Ջիեջիչակի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Լեհաստանում Հայաստանի պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը:
Ամբողջ նյութը
16 Մյս 2023
Լեհաստանի պետքարտուղարն այցելել է Ծիծեռնակաբերդ
Գրասենյակ
Այցով Հայաստանում է գտնվում Լեհաստանի սփյուռքի և արտերկրի լեհերի հարցերով կառավարության լիազոր ներկայացուցիչ, պետքարտուղար Յան Ջիեջիչակը։ Նա Երևանում է մասնակցելու հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Սբ. Հովհաննես Պողոս Բ-ին պապին նվիրված խաչքարի բացման և օծման հանդիսավոր արարողությանը:
Ամբողջ նյութը
15 Մյս 2023
Զարեհ Սինանյանը հանդիպել է Համբուրգի գործարար շրջանակներին
Հանձնակատար
Համբուրգում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «Մանթաշյանց» գործարար ակումբի ներկայացուցիչների հետ։
Գործարար հանրույթի հայազգի ներկայացուցիչները ներկայացրել են Գերմանիայում իրենց կողմից ծավալվող տնտեսական գործունեությունը ու բիզնես նախաձեռնությունները։ Գլխավոր հանձնակատարն իր հերթին հակիրճ ներկայացրել է գրասենյակի գործունեությունը և բարձր գնահատել հայ գործարարների աշխատանքը։
Ամբողջ նյութը
15 Մյս 2023