Լուրեր
Հանդիպում Բարսելոնայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Հանձնակատար
Իսպանիա աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Բարսելոնայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումն ընթացել է Բարսելոնայի հայկական մշակութային միության «Հայ Տուն» կենտրոնում, որին մասնակցել են միության ատենապետ Դաթև Սուլեանը, Կատալոնիայի «Արարատ» հայկական միության ղեկավար, Իսպանիայում սփյուռքի երիտասարդ դեսպան Սարգիս Հակոբյանը, «Հայք» պարային համույթի ղեկավար Հայկ Եղիազարյանը և այլք։
Ամբողջ նյութը
25 Ապր 2023
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքը Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Հանձնակատար
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության մեկնարկի 108-րդ տարին: Հայությունը միասնաբար խնկարկում է 1 ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը՝ արթուն պահելով աշխարհի պատմության ամենաողբերգական հիշողություններից մեկը: Սակայն հայերի ցեղասպանությունը զուտ պատմական փաստ չէ, որը մնացել է հեռավոր անցյալի մշուշում:
Ամբողջ նյութը
24 Ապր 2023
«իԳործ»-ականները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Գրասենյակ
ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի 2022-2023թթ. շրջափուլի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Այնուհետ նրանք շրջայց են կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Ամբողջ նյութը
24 Ապր 2023
Ավարտվել է հայրենադարձների համար հայերենի անվճար դասընթացի առաջին փուլը
Գրասենյակ
Շուրջ 80 հայրենադարձներ նախորդ երեք ամիսների ընթացքում հնարավորություն են ունեցել մասնակցելու մեր գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի կողմից կազմակերպվող հայերենի անվճար դասընթացներին: Դասերն անցկացվում են BigMind կրթական կենտրոնի հետ համագործակցությամբ: Դասընթացի առաջին փուլին մասնկացել են հայրենադարձներ 9 երկրից՝ Հորդանան, Լիբանան, Սիրիա, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Եգիպտոս, ԱՄՆ, Նիդերլանդներ:
Ամբողջ նյութը
22 Ապր 2023
«իԳործ» ծրագրի 3 սերունդների հանդիպումը
Գրասենյակ
ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի 3 սերունդները հանդիպում ունեցան Թումանյանի անվան այգում։ 2022 թվականի մասնակիցները կիսվեցին աշխատանքային առաջին կիսամյակի արդյունքներով, իսկ շրջանավարտները պատմեցին ծրագրից հետո Հայաստանում իրենց զբաղվածության մասին:
Ամբողջ նյութը
21 Ապր 2023