Լուրեր

Օտարերկրյա պետությունում նշանակվել է առաջին Սփյուռքի գործերի հանձնակատարը
Հանձնակատար
Ներդրվում է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ լեհ-հայկական հիմնադրամի տնօրեն Դիանա Հովակիմյանը նշանակվել է Լեհաստանում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։
Ամբողջ նյութը
05 Սեպ 2023

Հանդիպում Լեզվի կոմիտեի ներկայացուցիչների հետ
Գրասենյակ
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում հանդիպում է անցկացվել ՀՀ լեզվի կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Հակոբյանի հետ: Հանդիպմանը մասնակցություն է ունեցել նաև «Big Mind» կրթական կենտրոնը, որը իրականացնում է Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի կողմից ֆինասավորվող և համակարգվող հայոց լեզվի դասընթացները հայրենադարձների համար:
Ամբողջ նյութը
29 Օգս 2023

ԱՎԱՐՏՎԵՑ «ՔԱՅԼ ԴԵՊԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳԻՐԸ
Գրասենյակ
Սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» 2023 ուսումնաճանաչողական ծրագիրն ավարտվել է: Այս տարի այն ընթացել է հունիսի 5-ից օգոստոսի 26-ը՝ 6 փուլով՝ հյուրընկալելով 25 երկրներից ժամանած 13-18 տարեկան 600 պատանիների: Ծրագրի նպատակը սփյուռքահայ երիտասարդության շրջանում հայկական ինքնության պահպանումն ու զարգացումն է:
Ամբողջ նյութը
28 Օգս 2023

Գլխավոր հանձնակատարը մասնակցել է Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին
Հանձնակատար
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Կիպրոսում։ Նախագահի աշխատակազմի հրավերով՝ Գլխավոր հանձնակատարը մասնակցել է Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին, որին ներկա են գտնվել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը, արքեպիսկոպոս Գերաշնորհ Տ․ Գերիգիոս Պապաքրիստոմուն, Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն, Եգիպտոսի միգրացիայի և արտագաղթի հարցերով նախարար Սոհա Գենդին, կիպրական սփյուռքի համաշխարհային կազմակերպությունների ղեկավարները։
Ամբողջ նյութը
23 Օգս 2023