Լուրեր

Զարեհ Սինանյանը Բրյուսելում ելույթ է ունեցել Հայաստան-ԵՄ տնտեսական ինտեգրում թեմայով
Հանձնակատար
Բրյուսել այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովի շրջանակներում որպես բանախոս հանդես է եկել «Հայաստան-ԵՄ տնտեսական ինտեգրում. առկա հնարավորություններ և հեռանկարներ, արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացում» քննարկմանը:
Ամբողջ նյութը
13 Նոյ 2023

Հանդիպում Իրկուտսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Գրասենյակ
Իրկուտսկի հայ մշակութային միությունում կայացել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ ղեկավար Մուշեղ Ղուկասյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման մեկնարկին միության ղեկավար Հայկ Գնդլյանը ներկայացրել է միության 30-ամյա գործունեությունը, նախաձեռնությունները և հետագա անելիքները։ Նա ընդգծել է, որ համայնքում գործում է կիրակնօրյա դպրոց, 2 պարախումբ, անցկացվում են երաժշտական գործիքների դասընթացներ։
Ամբողջ նյութը
11 Նոյ 2023

Մեկնարկել է Զարեհ Սինանյանի այցը Բրյուսել
Հանձնակատար
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում՝ որպես բանախոս հանդես գալու «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովին: Համաժողովը նախաձեռնել են Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը և Եվրոպայում հայերի միությունը՝ ԵՄ-Հայաստան Քաղաքացիական հասարակության պլատֆորմի և Ազգերի զարգացման ինստիտուտ հիմնադրամի աջակցությամբ։
Ամբողջ նյութը
10 Նոյ 2023