Լուրեր
Հայկական եռագույնը հանգրվանեց մեր գրասենյակում
Գրասենյակ
Մեր գրասենյակում հյուրընկալվեցին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ժամանած 3 սփյուռքահայ երիտասարդներ: Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ Հովիկ Օհանյանը, Անի Ժամկոչյանը և Սիմոն Ժամկոչյանը ներդրեցին իրենց ջանքերը համայնքի համախմբման համար, և այդ գործում օգնեց Հայաստանի դրոշը: Սակայն այն պարզապես դրոշ չէր:
Ամբողջ նյութը
17 Օգս 2021
Տեղի ունեցավ մասնագիտական հայրենադարձության թեմայով հերթական իրազեկումը
Գրասենյակ
Armenians Forward Together ֆորումի ընթացքում մեր գրասենյակը վարեց «Մասնագիտական հայրենադարձություն» աշխատաժողովը: Առաջին մասի ընթացքում ներկաներին ներկայացվեցին մասնագիտական հայրենադարձության ծրագրերը, իսկ երկրորդ մասում մասնակիցները խմբակային քննարկումների արդյունքում հայտնեցին իրենց կարծիքները և հայրենադարձության համար անհրաժեշտ պայմանները:
Ամբողջ նյութը
16 Օգս 2021
Սփյուռքահայ բժիշկները շարունակում են մնալ հայրենիքի կողքին
Գրասենյակ
Հայաստանում թվային առողջապահության զարգացման նախաձեռնությունը օգոստոսի 14-ին Armenians Forward Together/Առաջ Միասին ֆորումի շրջանակներում աշխատաժողով անցկացրեց: Նախաձեռնության հեղինակն է Հեռաբժշկության հայկական ասոցիացիան՝ Դեգենդորֆի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Գեորգի Չալտիկյանի (Գերմանիա) և Memorial Sloan Kettering քաղցկեղի կենտրոնի դոկտոր Լեռնիկ Եսայու (ԱՄՆ) կազմակերպմամբ:
Ամբողջ նյութը
16 Օգս 2021