Լուրեր
Մեկնարկեց «Քայլ դեպի տուն» ծրագրի 4-րդ և վերջին փուլը
Գրասենյակ
«Քայլ դեպի տուն» ծրագրի 4-րդ և վերջին փուլը մեկնարկեց: Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Վրաստանից, Բելառուսից, Բելգիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, Արաբական Միացյալ Էմիրություներից և Իսպանիայից ավելի քան 120 սփյուռքահայ երիտասարդներ են մասնակցում այս փուլին:
Ամբողջ նյութը
02 Օգս 2021
«իԳործ»-ի սփյուռքահայ մասնագետը՝ նոր նախաձեռնության մաս
Գրասենյակ
Սարին Գարաճեանը ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2020 ծրագրի լիբանանահայ մասնակիցն է և աշխատում է ԱՆԻՖ-ում (Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ), որը «Էյր Արաբիա» ավիաընկերության հետ համագործակցությամբ հիմնում է ազգային բյուջետային ավիաընկերություն:
Ամբողջ նյութը
26 Հուլ 2021
Հ1 Հարցազրույց Զարեհ Սինանյանի հետ
Հանձնակատար
Հ1-ի հետ զրույցում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրել է գրասենյակի ծրագրերը, մասնավորապես` Հայրենադարձների ինտեգրման կենտրոնի ստեղծումը, որը կօգնի հայրենադարձներին Հայաստան տեղափոխվելու ողջ գործընթացում: Հանձնակատարն անդրադարձ է կատարել նաև այն մաքսային խոչընդոտներին, որոնց հանդիպում են սփյուռքահայերը և ընդգծել դրանց վերացման անհրաժեշտությունը:
Ամբողջ նյութը
20 Հուլ 2021
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպեց Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ
Հանձնակատար
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:
Քննարկվեցին հետպատերազմյան և հետընտրական զարգացումները, ինչպես նաև Հայաստանում սփյուռքի տարաբնույթ հումանիտար ծրագրերը: Մենք լիահույս ենք, որ գրասենյակի և ԱՄՆ դեսպանատան համագործակցությունը կշարունակի խորանալ:
Ամբողջ նյութը
19 Հուլ 2021