Լուրեր
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԷՐԳՈԹԵՐԱՊԵՎՏՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Գրասենյակ
Ամերիկահայ էրգոթերապևտ Ալիսա Բոնժուկլյանը Նյու Յորքից վերջերս Հայաստանում էր: Երկու շաբաթների ընթացքում նա աշխատեց «Գրացիա» Հայկական Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոնում Արցախյան պատերազմում վիրավորված զինծառայողների հետ: Ալիսայի հետ՝ որպես էրգոթերապևտի օգնական, աշխատում էր Լոս Անջելեսի Կալիֆորնիա նահանգից ամերիկահայ ուսանողուհի Թալին Միրզայը։
Ամբողջ նյութը
06 Մյս 2021
ԱՄՆ այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատարը Գլենդելում հանդիպեց Hye Hopes կրթական նախաձեռնության անդամների հետ
Հանձնակատար
ԱՄՆ այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Գլենդելում հանդիպեց Hye Hopes կրթական նախաձեռնության անդամների հետ` նախագահ Գրեգորի Կրիկորյանի գլխավորությամբ: Hye Hopes-ն այժմ կրթական տարբեր ուղղություններով ծրագրեր է իրականացնում Սյունիքի մարզի դպրոցների համար` տեխնիկայի տրամադրումից մինչև սոցիալ-հոգեբանական աջակցություն:
Ամբողջ նյութը
05 Մյս 2021
Բոստոնում Զարեհ Սինանյանն այցելեց Ամերիկայի հայկական թանգարան
Հանձնակատար
Բոստոնում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց Ամերիկայի հայկական թանգարան, որը հայտնի է իր բացառիկ ցուցանմուշներով և հարուստ ժառանգությամբ: Թանգարանի տնօրեն Ջեյսոն Սոհիկյանի և ֆինանսական մասի ղեկավար Պերճ Չեքիջյանի ուղեկցությամբ հանձնակատարը ծանոթացավ թանգարանի նմուշներին, դրանց պատմությանը և ժամանակագրությանը, նաև տեղեկացավ առաջիկա ծրագրերի մասին:
Ամբողջ նյութը
03 Մյս 2021
Բոստոնում Գլխավոր հանձնակատարը հանդիպեց Հայ կանանց միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ
Հանձնակատար
Բոստոնում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց Հայ կանանց միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ` հիմնադիր և ղեկավար Բարբարա Մերկերյանի գլխավորությամբ: Գլխավոր հանձնակատարը նախ ներկայացրեց հայաստանյան ներկայիս իրավիճակը, ապա ընդգրկուն ակնարկ կատարեց գրասենյակի բոլոր ծրագրերին:
Ամբողջ նյութը
03 Մյս 2021