Լուրեր
Զարեհ Սինանյանը հանդիպել է AMIC-ի անդամների հետ
Հանձնակատար
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի` ԱՄՆ աշխատանքային այցի առանցքում են մասնագիտական շրջանակների հետ հանդիպում-քննարկումները: Հայ բժիշկների միջազգային կոմիտեի (AMIC) հետ հանդիպման մեկնարկին Գլխավոր հանձնակատարը երախտագիտություն հայտնեց բժիշկների միավորմանը համավարակի և պատերազմի ընթացքում ցուցաբերած ահռելի աջակցության համար:
Ամբողջ նյութը
07 Մյս 2021
ԱՄՆ այցի շրջանակներում Զարեհ Սինանյանը հանդիպեց Հայ կրթական հիմնարկության ներկայացուցիչների հետ
Հանձնակատար
ԱՄՆ այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց Հայ կրթական հիմնարկության ներկայացուցիչների հետ` նախագահ Փիթեր Բաղդասարյանի գլխավորությամբ: Քննարկվեցին մի շարք կարևոր կրթական նախաձեռնություններ, որոնք մասնավորապես վերաբերում էին սփյուռքի կրթական կազմակերպությունների համախմբմանն ու միասնական համաժողովի անցկացմանը, վիրավոր զինծառայողներին կրթաթոշակների տրամադրմանը, բարեգործական նպատակներով սփյուռքից Հայաստան ուղարկվող բեռների մաքսային խնդիրներին:
Ամբողջ նյութը
07 Մյս 2021
Գլխավոր հանձնակատարը Գլենդելում այցելեց «Արտեկ» հայկական մանկապարտեզ
Հանձնակատար
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Գլենդելում այցելեց «Արտեկ» հայկական մանկապարտեզ, որն այժմ 50-ից ավելի սաներ ունի: Հանձնակատարը ծանոթացավ երեխաների առօրյային, հայկական երգ ու պարի կատարումներ դիտեց, կարևորեց փոքր տարիքից հայկական ինքնության պահպանումն ու զարգացումը:
Ամբողջ նյութը
07 Մյս 2021
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԷՐԳՈԹԵՐԱՊԵՎՏՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Գրասենյակ
Ամերիկահայ էրգոթերապևտ Ալիսա Բոնժուկլյանը Նյու Յորքից վերջերս Հայաստանում էր: Երկու շաբաթների ընթացքում նա աշխատեց «Գրացիա» Հայկական Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոնում Արցախյան պատերազմում վիրավորված զինծառայողների հետ: Ալիսայի հետ՝ որպես էրգոթերապևտի օգնական, աշխատում էր Լոս Անջելեսի Կալիֆորնիա նահանգից ամերիկահայ ուսանողուհի Թալին Միրզայը։
Ամբողջ նյութը
06 Մյս 2021
ԱՄՆ այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատարը Գլենդելում հանդիպեց Hye Hopes կրթական նախաձեռնության անդամների հետ
Հանձնակատար
ԱՄՆ այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Գլենդելում հանդիպեց Hye Hopes կրթական նախաձեռնության անդամների հետ` նախագահ Գրեգորի Կրիկորյանի գլխավորությամբ: Hye Hopes-ն այժմ կրթական տարբեր ուղղություններով ծրագրեր է իրականացնում Սյունիքի մարզի դպրոցների համար` տեխնիկայի տրամադրումից մինչև սոցիալ-հոգեբանական աջակցություն:
Ամբողջ նյութը
05 Մյս 2021