Նորություններ ԵՎ հայտարարություններ

Առաջին անգամ օտարերկրացի բժիշկները ժամանեցին և միացան կորոնավիրուսի դեմ Հայաստանի պայքարին
Գրասենյակ
Հունիսի 14-ին Մարսել-Երևան հատուկ չվերթով «Զվարթնոց» օդանավակայան ժամանեցին մի խումբ ֆրանսիացի բժիշկներ, ովքեր աջակցելու են կորոնավիրուսի դեմ Հայաստանի պայքարին: Արձագանքելով Առողջապահության նախարարության խնդրանքին` Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն այս նախաձեռնությունը կյանքի կոչեց USAID-ի հետ սերտ համագործակցությամբ:
Ամբողջ նյութը
15 Հուն 2020

Ֆրանսիայից Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը
Գրասենյակ
Հունիսի 23-ին Մարսել-Երևան հատուկ չվերթով Ֆրանսիայից Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը: Առաքելության խմբի անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը, Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը և Գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը:
Ամբողջ նյութը
23 Հուն 2020

Ֆրանսիացի և տեղական բժիշկները համագործակցում են կյաներք փրկելու համար
Գրասենյակ
Տեղացի ու ֆրանսիացի բժիշկների այս համագործակցությունն ու համատեղ աշխատանքը մեզ դարձնում են ավելի ամուր և վստահություն ներշնչում, որ միասին կարող ենք հաղթել առողջապահական պայքարը:
Ուրախ ենք, որ մեր գրասենյակը Հայաստանում օտարերկրացի բժիշկների նման առաքելությունը կարողացավ կյանքի կոչել USAID-ի և Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ:
Ամբողջ նյութը
21 Հուն 2020

«France Arménie» ամսագրի հարցազրույցը Գլխավոր հանձնակատարի և «իԳործ» ծրագրի ղեկավարի հետ
Հանձնակատար
«France Arménie» հայ-ֆրանսիական ամսագիրը հարցազրույց է անցկացրել Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և մեր գրասենյակի «իԳործ» ծրագրի ղեկավար Լիանա Սիմոնյանի հետ՝ խոսելով Հայաստան-սփյուռք հարաբերությունների, սփյուռքահայ մասնագետների ներգրավվածության, հայրենադարձության և այլ թեմաների վերաբերյալ:
Ամբողջ նյութը
26 Օգս 2021