Լուրեր
Կանցկացվի շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշար
Գրասենյակ
Երևանի շախմատի ֆեդերացիան և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Մելգոնեան համաշխարհային նախաձեռնության հետ գործընկերությամբ կազմակերպում են շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշար: Էլեկտրոնային ուսուցման գործընկերն է ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը:
Ամբողջ նյութը
05 Հուլ 2020
Հայ արվեստագետներն ամբողջ աշխարհից կհամախմբվեն կյանքեր փրկելու առաքելության շուրջ
Գրասենյակ
Հուլիսի 4-ին՝ երևանյան ժամանակով 22:00-ին, կմեկնարկի ′′Together for children′′ առցանց համերգը, որին կմասնակցեն հայազգի արվեստագետներ ամբողջ աշխարհից:
Միջոցառման հասույթն ուղղվելու է «City of Smile/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Ամբողջ նյութը
02 Հուլ 2020
Մեկնարկում է «Քայլ դեպի տուն» առցանց ծրագիրը
Գրասենյակ
Կորոնավիրուսային համավարակը չի ընդհատել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կապն ու աշխատանքը սփյուռքի երիտասարդության ու պատանիների հետ: Գտնվելով սահմանափակման մեջ՝ այս տարի սփյուռքահայ երեխաները չեն կարող այցելել Հայաստան, սակայն անգամ այս պայմաններում հայրենիքը նրանց ավելի մոտեցնելու համար Գլխավոր հանձնակատարի գրասենյակը նոր ճանապարհներ է գտնում:
Ամբողջ նյութը
30 Հուն 2020
Ֆրանսիայից Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը
Գրասենյակ
Հունիսի 23-ին Մարսել-Երևան հատուկ չվերթով Ֆրանսիայից Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը: Առաքելության խմբի անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը, Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը և Գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը:
Ամբողջ նյութը
23 Հուն 2020
Ֆրանսիացի և տեղական բժիշկները համագործակցում են կյաներք փրկելու համար
Գրասենյակ
Տեղացի ու ֆրանսիացի բժիշկների այս համագործակցությունն ու համատեղ աշխատանքը մեզ դարձնում են ավելի ամուր և վստահություն ներշնչում, որ միասին կարող ենք հաղթել առողջապահական պայքարը:
Ուրախ ենք, որ մեր գրասենյակը Հայաստանում օտարերկրացի բժիշկների նման առաքելությունը կարողացավ կյանքի կոչել USAID-ի և Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ:
Ամբողջ նյութը
21 Հուն 2020
Առաջին անգամ օտարերկրացի բժիշկները ժամանեցին և միացան կորոնավիրուսի դեմ Հայաստանի պայքարին
Գրասենյակ
Հունիսի 14-ին Մարսել-Երևան հատուկ չվերթով «Զվարթնոց» օդանավակայան ժամանեցին մի խումբ ֆրանսիացի բժիշկներ, ովքեր աջակցելու են կորոնավիրուսի դեմ Հայաստանի պայքարին: Արձագանքելով Առողջապահության նախարարության խնդրանքին` Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն այս նախաձեռնությունը կյանքի կոչեց USAID-ի հետ սերտ համագործակցությամբ:
Ամբողջ նյութը
15 Հուն 2020
Հայաստանի և սփյուռքի բուժաշխատողները համատեղել են ջանքերը՝ հաղթահարելու կորոնավիրուսի դեմ պայքարը
Գրասենյակ
Մինչև օրս իրականացվել են 19 վեբինարներ, որոնք ընդգրկել են վիրուսին առնչակից այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կրիտիկական խնամքը, դեղագործությունը, մանկական առողջությունը, ռադիոլոգիան, հղիության վարումը, անհատական պաշտպանիչ հանդերձանքի և վարակի վերահսկման անվտանգությունը, սրտաբանությունը, շտապօգնության բնականոն աշխատանքը, անեսթեզիոլոգիան, էնդոկրինոլոգիան, նյարդաբանությունը, նմուշառման տեխնիկան և այլն:
Ամբողջ նյութը
11 Հուն 2020
Մեկնարկել է «Սփյուռքը կապի մեջ է» ծրագիրը
Գրասենյակ
Պայմանավորված աշխարհում տիրող իրավիճակով՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը չեղարկել է մի շարք գործուղումներ: Սակայն սփյուռքի հետ կապն ու համայնքների հետ աշխատանքը շարունակում են մնալ Գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրակարգի առաջնահերթություններում:
Ամբողջ նյութը
26 Ապր 2020