Լուրեր

Վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին
Գրասենյակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին:
Վարչապետը կարևորել է «իԳործ» ծրագրի իրականացումը և նշել, որ ավանդական դարձած այս հանդիպումները տալիս են տարբեր հարցեր քննարկելու, պետական կառավարման համակարգի, Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին տպավորություններով կիսվելու հնարավորություն:
Ամբողջ նյութը
11 Հուն 2025

Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ծրագրի առաջին փուլը
Գրասենյակ
Մեկնարկել է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի առաջին փուլը, որին մասնակցում են 13-18 տարեկան 49 պատանիներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Վրաստանից։
Բացման արարողության ընթացքում ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ողջունել է Հայաստան ժամանած մասնակիցներին՝ մաղթելով հագեցած և արդյունավետ օրեր։
Ամբողջ նյութը
06 Հուն 2025

Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում կայացել է գյուղատնտեսությանը նվիրված հանդիպում «Tea & Talk» ձևաչափով
Գրասենյակ
Ապրիլի 22-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում կայացել է գյուղատնտեսությանը նվիրված հանդիպում «Tea & Talk» ձևաչափով։
Հանդիպման բանախոսներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, «Վան Արդի Գինիներ»-ի հիմնադիր և տնօրեն Վարուժան Մուրադյանը, «Դիլի Դեյրի»-ի վաճառքի գծով տնօրեն Արթուր Հակոբյանը, «Վանանդ Ագրո»-ի գործադիր տնօրեն Բաբկեն Բաբայանը և «Սպայկա»-ի փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը։
Ամբողջ նյութը
23 Ապր 2025

Ավարտվել է «ԴիասՊրո» 2025 մասնագիտական կամավորական ծրագրի հայտերի ընդունման փուլը
Գրասենյակ
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ծրագիրն իրականացնում է երկրորդ անգամ՝ հնարավորություն ընձեռելով սփյուռքահայ մասնագետներին առցանց կամ անցանց ձևաչափով ներդնելու իրենց խորհրդատվական և փորձագիտական ներուժը Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության զարգացման գործում։
Ամբողջ նյութը
27 Մրտ 2025

Օգոստոսի 5-7-ը կանցկացվի Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը
Գրասենյակ
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2025 թվականի օգոստոսի 5-7-ը կանցկացնի Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը։
Երևանը կհյուրընկալի 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդի 50 երկրից։ Համաժողովի ընթացքում նրանց կմիանան նաև 200 մասնակիցներ Հայաստանից։
Ամբողջ նյութը
11 Մրտ 2025