Լուրեր

Մեր հայրենադարձները. Հասմիկ Մովսիսյան
Գրասենյակ
«Ինձ Հայաստան բերեց հայկական երաժշտությունը, սակայն ինձ այստեղ պահողը երկիրն ու մարդիկ են»:
Չնայած արմատները հայկական էին՝ Հասմիկը մեծացել է որպես լիարժեք չեխ. մութ ու ցուրտ տարիներին նրա ընտանիքը Երևանից տեղափոխվեց Կենտրոնական Եվրոպա: «Տունը» Պրահան էր, հետագայում Լոնդոնը, որտեղ նա աշխատում էր ամերիկյան դեսպանատանը՝ որպես չեխերենից անգլերենի թարգմանիչ:
Ամբողջ նյութը
29 Հնվ 2020

Մեր հայրենադարձները. Հայկ Հովակիմյան
Գրասենյակ
«Գլխավոր ուղերձը, որ ես փոխանցում եմ ցանկացած հայի, այն է, որ Հայաստանը մեր երկիրն է, և մենք պատասխանատվության չափաբաժին ենք կրում նրա հանդեպ: Կարևոր չէ՝ որտեղ եք դուք ապրում՝ Պետերբուրգ, Չիկագո, թե այլուր: Մի մոռացեք, որ մեր երկիրն այստեղ է, և դուք կարող եք անել ձեր քայլը»:
Ամբողջ նյութը
27 Դեկ 2019

Հայտնի են «Ներուժ» ծրագրի հաղթողները
Գրասենյակ
Դեկտեմբերի 20-ին Դիլիջանի միջազգային դպրոցում տեղի ունեցավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական սթարթափների ծրագրի շրջանակներում իրականացված բութքեմփի ամփոփումը:
Ամբողջ նյութը
20 Դեկ 2019

Մեր հայրենադարձները. Արազ Քեքեշյան
Գրասենյակ
Ծանոթացեք Արազ Քեքեշյանի հետ. նա Հայաստանում զարգացող տեխնոլոգիական ոլորտի երիտասարդ դերակատարներից մեկն է: 2016 թվականին Բեյրութից վերադարձավ Հայաստան, իսկ այսօր արդեն Ամերիաբանկի նախագծերի ղեկավարն է՝ արդյունավետորեն կիրառելով տվյալների կառավարման բնագավառում ձեռք բերած իր գիտելիքներն ու օգնելով հասնել նորարար, թվայնացված լուծումների:
Ամբողջ նյութը
10 Դեկ 2019

Տեղի ունեցավ Սրտաբանության Եվրակովկասյան համաժողովի բացումը
Գրասենյակ
Հայաստանը, Արցախը և սփյուռքը ներկայացնող շուրջ 380 սրտաբաններ, բուժաշխատողներ, առողջապահության ոլորտի մասնագետներ 2 օր շարունակ քննարկելու են սրտաբանության և դրան հարակից ոլորտներին առնչվող կարևոր հարցեր, ներկայացնելու են նորարարությունները, իրականացնելու են փորձի փոխանակում՝ նպատակ ունենալով աջակցել մեր երկրում սրտաբանության ոլորտի զարգացմանը:
Ամբողջ նյութը
25 Հոկ 2019

Մեկնարկել է «ՆերՈւժ» սփյուռքահայերի սթարթափ ծրագրի հայտերի ընդունումը
Գրասենյակ
ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համատեղ մեկնարկում են «ՆերՈւժ 2» սփյուռքահայերի ինտերակտիվ սթարթափ ծրագիրը: Այն նախատեսված է հայկական ծագում ունեցող ձեռնարկատերերի համար՝ զարգացնելու իրենց ձեռնարկությունները, միևնույն ժամանակ հարստացնելու գիտելիքների պահուստը, ընդլայնելու գործընկերային կապերը և ստանալու պետական ֆինանսավորում:
Ամբողջ նյութը
01 Հոկ 2019