Լուրեր

Հատուկ հայրենադարձների համար ստարտափները մշակում են նոր լուծումներ
Գրասենյակ
«GovTech» ծրագրի բութքեմփի 4 հաղթողները հայտնի են: Հայաստան-սփյուռք կապն ամրապնդելու և հայրենադարձներին աջակցելու համար «Intothetech» ստարտափն առաջարկում է մեկ հարթակում արտացոլել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգն ու հեշտացնել աշխատանքի տեղավորումն այդ ոլորտում:
Ամբողջ նյութը
22 Սեպ 2020

Սփյուռքահայ մասնագետները սկսեցին աշխատել ՀՀ կառավարությունում
Գրասենյակ
Սեպտեմբերի մեկին մեկնարկեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» սփյուռքահայ մասնագետների ծրագիրը: Առաջին փուլով 24 մասնագետներն արդեն Հայաստանում են: Կանադայից, Դանիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Նորվեգիայից մինչև Իսրայել, Նիդերլանդներ ու Չինաստան. նրանց անգամ համաճարակը չի խանգարել հասնել հայրենիք և միանալ ՀՀ կառավարության աշխատանքներին:
Ամբողջ նյութը
01 Սեպ 2020

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կատարում է Լիբանանի հայ համայնքի կարիքների գնահատման և վերլուծության գործընթաց
Գրասենյակ
Այսօր՝ վաղ առավոտից, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և անձամբ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կապ են հաստատել Լիբանանի հայ համայնքի հոգևոր, կրթական, առողջապահական, բարեգործական, լրատվական տասնյակ կառույցների ներկայացուցիչների և ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ, կատարել Բեյրութում իրավիճակի ու կարիքների նախնական գնահատում:
Ամբողջ նյութը
05 Օգս 2020

Հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդների համար մեկնարկեց «Քայլ դեպի տուն» առցանց ծրագիրը
Գրասենյակ
Չնայած փակ սահմաններին՝ սփյուռքի երիտասարդության հետ կապը չի ընդհատվել: ՀՀ կառավարությունը, ի դեմս Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, հատուկ սփյուռքահայ պատանիների համար մշակել է ամառային հետաքրքիր առցանց ծրագիր, որի բացումը տեղի ունեցավ օգոստոսի 3-ին:
Ամբողջ նյութը
03 Օգս 2020

Գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը Հանրային ռադիոյի ուղիղ եթերում
Գրասենյակ
Գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը Հանրային ռադիոյի ուղիղ եթերում անկեղծ զրույց է ունեցել իր հաջողությունների, անցած ճանապարհի, հայրենադարձության պատմության, քաղաքացիական շարժումներին ակտիվ մասնակցության և Հայաստանի հետհեղափոխական կառավարությունում ստանձնած աշխատանքի մասին:
Ամբողջ նյութը
28 Հուլ 2020

Կանցկացվի շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշար
Գրասենյակ
Երևանի շախմատի ֆեդերացիան և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Մելգոնեան համաշխարհային նախաձեռնության հետ գործընկերությամբ կազմակերպում են շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշար: Էլեկտրոնային ուսուցման գործընկերն է ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը:
Ամբողջ նյութը
05 Հուլ 2020