Լուրեր
Մեկնարկեց միացյալ հայկական կազմակերպությունների (the United AIO) առաջին համաժողովը՝ «Կառուցենք Հայաստանը միասին. Իմաստուն և ուժեղ» խորագրով
Գրասենյակ
ՀՀ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Այնջարգոլյանը վարեց «Մարտահրավեր. Մտածեք այլ կերպ / Աշխատեք միասին / Շտապ գործեք» խորագրով համաժողովը։ Քննարկումը կենտրոնացած էր որոշ կարևոր հարցերի շուրջ․ ինչու՞ Սփյուռքի կազմակերպությունները միավորվեցին հենց հիմա, ի՞նչ խնդիրներ են դրված համագործակցության ճանապարհին և ի՞նչպես կարող են Սփյուռքի կազմակերպությունները հաղթահարել այդ խնդիրները, ի՞նչ փոփոխություններ է ակնկալում յուրաքանչյուրը սփյուռքյան կազմակերպությունների մոտեցումներում և վարքագծում, ի՞նչպես կարելի է փոխկապակցվածություն չունեցող հայերին ներգրավել Սփյուռքի հետ գործակցության հիմնական ուղղություններում:
Ամբողջ նյութը
08 Հուն 2021
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած սփյուռքահայ հայրենակիցներին տեղեկացնում ենք՝
Գրասենյակ
• ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
• Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի հիման վրա կազմվում է համայնքի ընտրողների ցուցակ` ըստ ընտրական տեղամասերի: Նշվում է նաև ընտրողի հաշվառման վայրի հասցեն, իսկ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների դեպքում` քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն:
Ամբողջ նյութը
31 Մյս 2021
Սառա Անջարգոլյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առողջապահական ոլորտի սփյուռքահայ մասնագետների հետ
Գրասենյակ
Չորեքշաբթի երեկոյան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առողջապահական ոլորտի սփյուռքահայ մասնագետների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ առողջապահության նախարարության, Հայաստանում Արցախի ներկայացուցչության, «Repat Armenia», «Դեպի Հայք» հիմնադրամների, Հայ կամավորների միության և «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի ներկայացուցիչները:
Ամբողջ նյութը
13 Մյս 2021