Լուրեր

Հանդիպում Թեքեյան հիմնադրամի տնօրենի հետ
Գրասենյակ
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ընդունել է «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանին:
Զարեհ Սինանյանը շնորհավորել է Թեքեյան մշակութային միությանը 75-ամյակի առթիվ, որի տոնակատարությանն անձամբ ներկա է գտնվել ԱՄՆ կատարած վերջին այցի ընթացքում:
Ամբողջ նյութը
17 Հնվ 2023

Նոր ծրագիր սփյուռքահայ մասնագետների համար
Գրասենյակ
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՀ նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանի հետ: Վերջինս ներկայացրել է կենտրոնի կողմից իրականացվող բարձր որակավորում ունեցող մասնագետներին աշխատավաձի և աշխատավարձին հավասարեցված վճարումների ծախսերի փոխհատուցման ծրագիրը, որը հնարավորություն է տալիս սփյուռքահայ մասնագետներին աշխատանքի անցնել Հայաստանի մասնավոր հատվածում, ինչպես նաև բարձրացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ընկերությունների արտադրողականությունը:
Ամբողջ նյութը
16 Հնվ 2023

Բարեգործական միջոցառում Սիրիայից, Լիբանանից և Ուկրանիայից հայրենադարձված ընտանիքների համար
Գրասենյակ
Մեր «իԳործ» 2022 ծրագրի մասնագետները բարեգործական միջոցառում էին կազմակերպել Սիրիայից, Լիբանանից և Ուկրաինայից հայրենադարձված ընտանիքների երեխաների համար։ Որպես նախաձեռնող կողմ Հայ-ռուսական համալսարանի «ԲԵՄ» թատրոնը և Երևանի մնջախաղի պետական թատրոնը նվիրեցին իրենց ամանորյա ներկայացումների տոմսեր:
Ամբողջ նյութը
07 Դեկ 2022

Սիրիահայ և լիբանանահայ ընտանիքների աջակցության ծրագիր
Գրասենյակ
Մեր գրասենյակը համագործակցում է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հետ, որն իրականացնում է «ՍԻՆԱ» ծրագիրը՝ ուղղված Սիրիայից և Լիբանանից ներգաղթած սիրիահայ և լիբանանահայ խոցելի ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրման բարելավմանը հայ հասարակության մեջ:
Ամբողջ նյութը
17 Նոյ 2022