Լուրեր

Մուշեղ Ղուկասյանն աշխատանքային այցով Չեխիայում է
Գրասենյակ
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ դեսպանությունում հանդիպել է Չեխիայի հայ համայնքում գործող կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև համայնքում ակտիվ գործունեություն ծավալող մի շարք անհատների հետ։
Ամբողջ նյութը
25 Մրտ 2024

Երևանում բացվել է «Մենք ենք՝ մեր անտառները» խորագրով ցուցադրությունը
Գրասենյակ
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը բելգիահայ բարերար և ձեռներեց, «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության տնօրեն Անտրէ Գումուշճեանի հրավերով մասնակցել է «Մենք ենք՝ մեր անտառները» խորագրով ազդագրերի բացօթյա ցուցադրությանը: Ցուցահանդեսը նախաձեռնել են «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն, Բնության համաշխարհային հիմնադրամը և «Էյ-Թի-Փի» հիմնադրամը՝ ԱՀԱ կոլեկտիվի կողմից համադրմամբ և իրականացմամբ:
Ամբողջ նյութը
22 Մրտ 2024

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում
Գրասենյակ
2024 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդողների վերապատրաստման ծրագիրը:
Ամբողջ նյութը
20 Մրտ 2024

Զարեհ Սինանյանը հանդիպել է «Մարզերի երեխաները մարզերում» կազմակերպության ներկայացուցիչների հետ
Գրասենյակ
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել «Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպության տնօրեն Մայիս Մարգարյանի հետ։ Կազմակերպության առաքելությունն է ստեղծել աշխարհագրորեն ապակենտրոնացված, կրթված, համագործակցող առաջնորդներ, որոնց գործունեությունը կնպաստի Հայաստանի համաչափ զարգացմանը: Սոցիալ-կրթական ծրագրի միջոցով մարզերի երեխաները բազմազան կրթաժամանցային ակտիվությունների միջոցով ծանոթանում են Հայաստանի տարածքին, շփվում և ընկերանում իրենց հասակակիցների հետ, ստանում բազմոլորտ գիտելիքներ և հմտություններ և դրանք ներդնում տարբեր խնդիրներ լուծող նախագծերի իրականացման մեջ։
Ամբողջ նյութը
18 Մրտ 2024

Զարեհ Սինանյանը հանդիպել է «Իմաստ» կազմակերպության ներկայացուցիչների հետ
Գրասենյակ
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «Իմաստ» հասարարական կազմակերպության հիմնադիր Հայկ Հայրապետյանի հետ: Կազմակերպության և համանուն առցանց հարթակի նպատակն է նվրաբերությունների ոլորտում համակարգային փոփոխությունների իրականացումը, աշխարհի բոլոր հայերին միկրո նվիրաբերողների մեծ համայնքում համախմբումը և Հայաստանում նվիրաբերության մշակույթի զարգացումը:
Ամբողջ նյութը
15 Մրտ 2024